Ռուսաստանի լիբերալ քաղաքական դաշտը պառակտված էր անցած նախագահական ընտրություններից առաջ; Այժմ լիբերալները մեղադրում են միմյանց Վլադիմիր Պուտինի հաղթանակին նպաստելու մեջ:
Դրա վառ օրինակներից է Ալեքսեյ Նավալնին ու Քսենյա Սոբչակը: Նավալնին, ով կոչ էր անում բոյկոտել ընտրությունները, հրաժարվել է աջակցել Սոբչակին, ով ընտրությունների արդյունքում հավաքել է 2 տոկոսից պակաս ձայներ: Ըստ փորձագետների, լիբերալ ուժերն այժմ փակուղու առջեւ են եանգնած:
«Եթե հետևենք սոցցանցերում ծավալված լիբերալների քննարկումներին, ապա պարզ է, որ այսօր լիբերալների մոտ առկա են երկու հոսանքներ, որոնք մեղադրում են միմյանց: Առաջինը՝ ընտրություններին մասնակցելու ու Սոբչակին ձայն տալու, մյուսը՝ դրանք բոյկոտելու մեջ»,- նշում է Ալեքսանդր Բաունովը Մոսկվայի Կարնեգիի հիմնադրամից:
Ընդհանուր առմամբ ընտրություններին լիբերալները հավաքել են ձայներին մոտ 5 տոկոսը: Նրանց հետագա քայլերը դեռևս պարզ չեն:
Հիշեցնենք, որ 6 տարի առաջ լիբերալներին հաջողվեց հակապուտինական մեծ ալիք բարձրացնել երկրում ընտրությունների արդյունքների հայտարարությունից հետո: Սակայն հանրային վստահության պակասը խանգարեց լիբերալներին, ու շարժումը մարեց:
«Պուտինը հաղթանակ տարավ, քանի որ նա վայելում է ժողովրդականություն: Նա այդպիսին է, քանի որ վերահսկում է հեռուստաընկերությունները, որոնք քարոզչության հզոր գործիքներ են»,- նշում է քաղաքագետ Գենադի Գուդկովը:
Հեռուստաեթերը փակ է Պուտինի քննադատների համար: Վերջիններս ստիպված են բավարարվել համացանցով, որի դիտման չափերը սահմանափակ են: Լիբերալ գրող երգիծաբան Վիկտոր Շենդերովիչը որևէ ակնկալիք չունի մոտ ժամանակներում իրավիճակի փոփոխության առումով:
Facebook Forum