Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Եվրոպայի հետ բանակցում է Իրանի մասին


ԱՄՆ-ը Եվրոպայի հետ բանակցում է Իրանի մասին
please wait

No media source currently available

0:00 0:01:04 0:00

Միացյալ Նահանգները հայտարարում է, թե Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը փոփոխության ենթարկելու հարցով Եվրոպայի իր գործընկեր պետությունների հետ անցյալ շաբաթ անցկացրել է կառուցողական բանակցություններ։

Միեւնույն ժամանակ Վաշինգտոնը կազմում է պայմանական մի ծրագիր, որն ուժի մեջ կմտնի, եթե բանակցությունները խափանվեն։ Այդ դեպքում նախագահ Թրամփը ԱՄՆ-ը դուրս կբերի 2Օ15 թվականի գործարքից։

ԱՄՆ-ի գլխավոր բանագնաց Բրայըն Հուքը լրագրողներին ասել է, թե չի կարող կանխատեսել, որ մինչեւ մայիս Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ ԱՄՆ-ի բանակցությունները կարող են հանգեցնել նախագահ Թրամփի ծրագրած համաձայնագրին։ Հիշեցնենք, որ Թրամփը ներկա համաձայնագիրը համարում է թերի։
Հիշեցնենք նաեւ, որ մայիսի 12-ին Թրամփի վարչակազմը պիտի որոշի, թե արդյոք երկարաձգում է Թեհրանի նկատմամբ գործող պատժամիջոցները մեղմելու ժամկետը, թե ոչ։

Իրանի ներկայացուցիչները բողոքում են, որ գործարքից դուրս գալու ԱՄՆ-ի սպառնալիքները կաշկանդում են ներդրողներին ու վնասում Իրանի տնտեսությունը։

XS
SM
MD
LG