Մատչելի հղումներ

Թրամփը վտանգի տակ է դնում Կոնգրեսում հանրապետականների դիրքերը


Թրամփը վտանգի տակ է դնում Կոնգրեսում հանրապետականների դիրքերը
please wait

No media source currently available

0:00 0:02:02 0:00

Բարձր պաշտոնատար անձանց պաշտոնանկ անելու նախագահ Թրամփի քաղաքականությունը վտանգի տակ է դնում նրա հանրապետական կուսակցության նկատմամբ ընտրողների վերաբերմունքը: Այս ընթացքը կարող է դառնալ պատճառ այն բանի համար, որ նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում հանրապետականները կրեն մեծ կորուստներ:

Երկրի արտգործնախարար Ռեքս Թիլերսոնին պաշտոնից ազատելուց հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվել է քաղաքական խառն իրավիճակում: Այս իրավիճակը նա արդարացնում է, հայտարարելով, որ փոփոխություններ միշտ էլ լինելու են: ‘’Կարծում եմ, բոլորդ եք ուզում տեսնել փոփոխություններ: Ես նույնպես շարունակ ուզում եմ լսել նոր մտքեր’’:
Թրամփի աջակիցներն ասում են, թե նախագահն այսօր ավելի ապահով է իր դիրքերում: Նման կարծիք ունի Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսթին:Սակայն վերլուծաբաններից Քեն Գյուդի խոսքերով, ամերիկացիները քաոս չեն սիրում: Նրա խոսքերով. ‘’Թրամփին ընտրելով` մարդիկ ակնկալում էին փոփոխություն, սակայն չէին ուզում տեսնել քաոս: Ինչ վերաբերում է շարունակ պաշտոնազրկումներներին, մարդիկ այստեղ չեն տեսնում այն արդարացնող դրդապատճառներ’’:

Դեմոկրատներն այս ամենը համարում են նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում իրենց հաղթանակի գրավական: Փենսիլվանիայում մի քանի օր առաջ դեմոկրատ թեկնածուի հաղթանակը կոնգրեսական Նենսի Փելոսին հենց դրա առաջին պտուղ է համարում: ‘’Մենք մեծ հաղթանակ ենք տանելու Կոնգրեսի միջանկյան ընտրություններում, ինչը բխելու է Ամերիկայի ժողովրդի շահերից’’, ասում է նա:

Վերլուծաբան Ջիմ Քեսսլերի խոսքերով էլ. ‘’Միջանկյալ ընտրությունները ջախջախիչ պարտություն են լինելու հանրապետականների համար’’:

Ոմանք, ինչպես Ջոն Ֆորթիերը, կարծում են, որ Թրամփի վարկանիշի բարելավումը կարող է օգնել նրա կուսակից հանրապետականներին: ‘’Եթե աճող տնտեսության պատճառով Թրամփի 41 տոկոսանոց ցածր վարկանիշը նկատելիորեն բարձրանա, ինչը հավանական է ամռան ընթացքում, փաստը կօգնի հանրապետականներին’’:

Սակայն Թրամփի վերջին հայտարարություններն էլ հուշում են, որ նա մտքում ունի Ռուսաստանի հարցով հատուկ հետքաննչական խմբի ղեկավար Ռոբերտ Մյուլլերին պաշտոնանկ անելու ցանկություն: Ու եթե Թրամփը գնա նաեւ ա'յդ քայլին, նրա հանրապետական կուսակիցները նոյեմբերին բավարար ձայներ ստանալու հույսը կկորցնեն լիովին:

Facebook Forum

XS
SM
MD
LG