Մատչելի հղումներ

Կոնգրեսում հավատում են ու չեն հավատում Թրամփ – Ըն հանդիպման հաջողությանը


Կոնգրեսում հավատում են ու չեն հավատում Թրամփ – Ըն հանդիպման հաջողությանը
please wait

No media source currently available

0:00 0:01:53 0:00

Դոնալ Թրափմ – Կիմ Ջոնգ Ըն հանդիպումը կարող է դառնալ միջուկային հակամարտությունը կանխելու բացառիկ մի հնարավորություն: Սակայն Կոնգրեսում այս հարցի շուրջ վերաբերմունքը շատ հաճախ հայտնվում է հակադիր բեւեռներում:

Հանրապետական սենատոր Լինդզի Գրեհեմի խոսքերով, ամեն ինչ պետք է անել Կորեական պատերազմն ավարտելու համար: ‘’Ես լիովին կողմ եմ նախագահի այս նախաձեռնությանը, եւ Հյուսիսի առաջնորդի հետ հանդիպումը պատերազմից խուսափելու վերջին հնարավորությունն եմ համարում’’, ասում է նա:

Մեկ այլ հանրապետական սենատոր’ Ջոն Քենեդին հակառակ կարծիքն ունի: ‘’Չեմ կարծում, որ նախագահը հենց սկզբից պիտի հանդիպեր Կիմ Ջոն Ընին: Վերջինիս չպիտի տրվեր Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպելու արտոնություն’’:

Սենատորը կասկածում է իր երկիրը միջուկազերծելու Կիմի պատրաստակամությանը: Նա չի տեսնում նաեւ Հյուսիսի միջուկազերծման գործընթացը վերահսկելու որեւէ մեխանիզմ: ‘’Ես պարզապես ուզում եմ նրան այնպես ուժեղ հարվածել պատժամիջոցներով, որ լիովին ուժասպառ լինի’’:

Իսկ դեմոկրատ կոնգրեսականները չեն հավատում, որ Թրամփի վարչակազմն ունի այնպիսի պատրաստվածություն, ինչպես Ռոնալդ Ռեյգանի վարչակազմն էր 1980-ականներին միջուկային հարցերով բանակցությունների նստում Խորհրային Միության նախագահ Միխայիլ Գորբեչեւի հետ:

Սենատոր Դիք Դըբինի խոսքերով, ‘’Խոսում ենք կյանքի ու մահվան խնդրի մասին, երբ չունենք պետքարտուղար, երբ ունենք անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի նկատմամբ խնդիրներ, երբ վարչակազմը լիակատար խառնաշփոթի մեջ է’’:

Սենատը պետքարտուղարի պաշտոնում Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեոյին հաստատելու շուրջ քվեարկելու է եկող ամսին: Սենատոր Գրեհեմի խոսքերով, ինքը հանդիպել է Փոմփեոյին ու համոզվել, որ ներկայումս արդեն պատրաստվում են Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններին:

‘’Կազմում են ծրագիր, երբ նման ծրագիր չունեն ոչ Հարավային Կորեան, ոչ Ճապոնիան’’, ասում է Գրեհեմը:

Հյուսիսը դեռեւս չի տվել հանդիպմանը մասնակցելու պաշտոնական պատասխան: Սակայն եթե կա նման մտադրություն, պիտի ենթադրել, որ երկու կողմերի միջեւ արդեն պիտի սկսվեն նախապատրաստական, նախնական ցածր մակարդակի հանդիպումներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG