Մատչելի հղումներ

Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ իբն Սալմանն այս շաբաթ կայցելի Միացյալ Նահանգներ: Այցը համընկել է իրան-ամերիկյան հարաբերություններում լարվածության նոր ալիքի հետ:

Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ իբն Սալմանն այս շաբաթ կայցելի ԱՄՆ՝ երկրի իշխանությունների, այդ թվում՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար:

Հիշեցնենք, որ նախագահ Թրամփն իր աջակցությունն է հայտնել Սաուդյան Արաբիային Իրանի դեմ պայքարում:

Մուհամմեդ իբն Սալմանը դիտարկվում է որպես սաուդյան գահի հիմնական ժառանգորդը: Իր հարցազրույցում վերջինս անդրադարձել է նաև Իրանի հետ հարաբերություններին՝ համեմատելով Իրանի ղեկավարությանը Հիտլերի հետ: Նա նշել է, որ եթե Իրանը ձեռք բերի միջուկային զենք, Սաուդյան Արաբիան կհետևի Իրանի օրինակին:

«Սաուդյան Արաբիան որոշակի վերապահումներ ունի Իրանի հետ միջուկային համաձայնագրի առնչությամբ, բայց քանի դեռ այն զերծ կպահի Իրանին միջուկային զենք ձեռք բերելուց, նրանք կաջակցեն համաձայնագիրը: Սակայն վերապահումները շատ են, ցավոք»,- ասում է Arab News-ի վերլուծաբան Ֆահեդ Նազերը:

Հիշեցնենք, որ Մուհամմեդ իբն Սալմանը Սաուդյան Արաբիայում նախաձեռնել է մի շարք բարեփոխումներ, որոնց արդյունքում կանանց թույլատրվեց մեքենա վարել ու այցելել մարզադաշտ՝ ֆուտբոլ դիտելու: Նոյեմբերին սաուդացի շուրջ 200 պաշտոնյաներ և գործարարներ ձերբակալվեցին կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում: Սաուդյան իշխանությունները հույս ունեն խրախուսել օտարերկրյա ներդրումները:

«Նրանք ցանկանում են, որ նոր ներդրողներ գան երկիր, սակայն եթե դու ներդրող ես, ինչու պետք է ներդնես Սաուդյան Արաբիայում, եթե գիտակցես, որ ներդրումներդ ապահովագրված չեն, և պետությունը կարող է հեշտությամբ բռնագրավել ֆինանսական միջոցներդ»,- նշում է Անդրեաս Քրիգը Լոնդոնի Քինգս քոլեջից:

Սաուդյան թագաժառանգը կարող է քննադատության ենթարկվել Եմենի պատերազմի պատճառով, ուր Սաուդյան Արաբիան աջակցում է Իրանի հովանավորության ներքո գտնվող հութերի դեմ պայքարող զորախմբերին: Հակամարտության արդյունքում Եմենում ստեղծվել է մարդասիրական ճգնաժամ:

Facebook Forum

XS
SM
MD
LG