Մատչելի հղումներ

Հարավային Կորեան հավատում է Վաշինգտոն – Փհենյան հանդիպմանը


Հարավային Կորեան հավատում է Վաշինգտոն – Փհենյան հանդիպմանը
please wait

No media source currently available

0:00 0:01:38 0:00

Հարավային Կորեայում հիմնականում լավատեսորեն սկսեցին սպասել Հյուսիսի հետ խաղաղության հեռանկարներին, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց Հյուսիսի առաջնորդ Կիմ Ջոնգ Ընի հետ հանդիպելու պատրաստակամություն։

Հարավային Կորեայի մի շարք քաղաքների փողոցներում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ հարավկորեացիները մեծ հույսեր են կապում Հյուսիսի հետ միջուկային հարցերով անցկացվելիք բանակցությունների հետ։

՝՝Չեմ կարծում, որ որեւէ մեկը կուզենար պատերազմ։ Ո՛չ այստեղ, ո՛չ էլ Հյուսիսային Կորեւայում, կամ հարեւան երկրներում մարդիկ չեն ուզում պատերազմ։ Այնպես որ խաղաղության գործընթացը կշարունակվի՛՛, ասում են նրանք։

Հարավային Կորեայում հարցման ենթարկվածների ավելի քան 7Օ տոկոսը կողմ են արտահայտվել Հյուսիսի ու Հարավի ղեկավարներ Կիմ Ջոնգ Ընի եւ Մուն Ջաեինի միջեւ ապրիլին, ապա Հյուսիսի ղեկավարի ու ԱՄՆ-ի նախագահի միջեւ մայիսին անցկացվելիք հանդիպումների կապակցությամբ։

Հյուսիսային Կորեան միջուկային զինաթափման բանակցությունների առջեւ հույսի դռներ բացեց, երբ ժամանակավորապես դադարեցրեց միջմայրցամաքային հրթիռների փորձարկումները, ինչպես նաեւ մասնակցեց Հարավային Կորեայում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերին։ Դրանից հետո էր, որ Հյուսիսի ղեկավարը Հարավի դեսպանորդին հայտնեց ապամիջուկայնացման շուրջ բանակցելու պատրաստակամության մասին։

Սակայն ավելի շատ մտահոգիչ է հետեւյալ հարցը, թե արդյոք Հյուսիսը հավատարիմ կմնա կնքվելիք գործարքին։ Հարցման ենթարկվածների 6Օ տոկոսը գտնում են, որ Հյուսիսը կոտնահարի պարտավորությունները։
՝՝Հյուսիսն ապացուցել է, որ իրենք մասնագիտացել են ստելու մեջ՛՛, ասում են մարդիկ Սեուլի փողոցներում։

Կին Ջոնգ Ընի հետ առանց որեւէ նախապայմանի հանդիպելու պարտրաստակամություն հայտնելուց հետո Հարավային Կորեայում ԱՄՆ-ի նախագահ Թրամփն, առաջին անգամը լինելով, ավելի մեծ վարկանիշ է գրանցել, քան Չինաստանի իր պաշտոնակից Սի Ծին Պինը։

Ապամիջուկայնացման հարցով բանակցություններ սկսելու դիվանագիտական ջանքերի արդյունքում էլ ավելի քան 7Օ տոկոսով աճել է Հարավի նախագահ Մունի վարկանիշը։

՝՝Անկախ հանդիպման արդյունքից, այս ուղղությամբ իրականացվող փորձն անգամ գովեստի է արժանի՛՛, ասում են շատերը Հարավային Կորեայում։

Հյուսիսը պաշտոնապես դեռեւս չի հաստատել բանակցություններին իր մասնակցությունը, սակայն միջուկային հարցերով գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներն այս պահին ուժի մեջ են։

Ուժի մեջ են շարունակում մնալ Հյուսիսի նկատմամբ ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցները, սակայն այսօր որեւէ մեկը չի կարող ասել, թե միջուկային իր ծրագիրը դադարեցնելու հարցում որքան հեռու կգնա Հյուսիսը։

XS
SM
MD
LG