Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների համար ԱՄՆ-ը արագ պիտի պատրաստվի


Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների համար ԱՄՆ-ը արագ պիտի պատրաստվի
please wait

No media source currently available

0:00 0:01:49 0:00

Չնայած Հյուսիսային Կորեան դեռեւս պաշտոնապես չի հայտարարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ու Հյուսիսի առաջնորդ Կիմ Ջոնգ Ընի միջեւ նախատեսվող բանակցությունների մասին, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարում է, որ արդեն պատրաստվում է դրան։


Թրամփը համաձայնվել է Ընին հանդիպել մինչեւ մայիսի վերջը։ Սակայն երկրի գլխավոր դիվանագետ Ռեքս Թիլերսոնին պաշտոնից ազատելուց հետո, նրան փոխարինելու եկող Մայք Փոմփեոն, երբ ապրիլ ամսին հաստատվի այս պաշտոնում, կունենա շատ կարճ ժամանակ բանակցություններին նախապատրաստվելու համար։
Այդ ժամանակը բավարար չէ նման հանդիպման համար, ասում է Կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբան Սյու Մի Թերին։
՝՝Ավելին, ես կարծում եմ, որ երկար պատրաստվելու կարիք կունենա ոչ միայն նոր պետքարտուղարը, այլ նաեւ նախագահ Թրամփը՛՛, ասում է նա։

Ծովակալ Հարրի Հարրիսն էլ, ելույթ ունենալով Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում, նախազգուշացրել է ԱՄՆ-ին լինել աչալուրջ։
՝՝ԱՄՆ-ի որեւէ նախագահ երբեք հանդիպում չի ունեցել Հյուսիսային Կորեայի որեւէ առաջնորդի հետ, եւ ես չեմ կարող կանխատեսել, թե ինչ կարող է պատահել։ Ուրեմն՝ այս քայլին պիտի գնանք մեծ զգոնությամբ՛՛։

Երկու երկրների առաջնորդների միջեւ հանդիպումը տեղի է ունենալու Թրամփի կողմից Հյուսիսի վրա մեկ տարի կիրառված ուժեղ պատժամիջոցներից հետո։ Եվ ինչպես Պետդեպարտամենտի խոսնակ Հեդըր Նոուերթն է ասում, ՝՝Առավելագույն ճնշամիջոցներն էին, որ բանակցությունների սեղանի շուրջ հրավիրեցին Կիմ Ջոնգ Ընին։ Հիմա սկսվում է բանակցությունների պահը՛՛։

Հիմա հարցն այլեւս ոչ թե բանակցություններ սկսելու, այլ դրանք ավարտելու մասին է։ Այսինքն, գլխավոր հարցն այն է, թե ինչպես կավարտվի հանդիպումը։ Ու եթե լավ չավարտվի, զինված հակամարտությունը կդառնա ավելի հավանական։

Թերիի խոսքերով, ՝՝Նախագահ Թրամփը կվերադառնա տուն ու կասի, տեսա՞ք, ես ամեն ինչ արեցի, սակայն բանակցություններն իրենց չարդարացրին։ Ուրեմն պիտի անցնենք երկրորդ փուլին՛՛։

Իսկ որտե՞ղ են հանդիպելու երկու առաջնորդները։ Հինգշաբթի օրը Շվեդիա է ժամանել Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը, ինչը նշանակում է, որ Սկանդինավյան այս թագավորությունը կարող է դառնալ ԱՄՆ-Հյուսիսային Կորեա բանակցությունների պատմական հանդիպման վայրը։

Facebook Forum

XS
SM
MD
LG