Մատչելի հղումներ

Մյուլերի հետաքննությունը ավելի է մոտեցել նախագահ Թրամփին


Հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերն ընդլայնում է իր հետաքննությունը՝ կապված 2016 թվականի Ռուսաստանի կողմից ամերիկյան ընտրություններին միջամտելու հետ՝ այն ավելի մոտեցնելով անձամբ նախագահ Թրամփին:

Հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերն ընդլայնում է իր ղեկավարած հետաքննությունը, որը քննում է 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործը:

The New York Times թերթի հաղորդմամբ, վերջին շաբաթներին Մյուլերի հետաքննույունը Նյու Յորքում գործող Trump Օrganisation ընկերությունից պահանջել է հետաքննությանը տրամադրել Ռուսաստանի հետ ընկերության գործունեությանն առնչվողբոլոր փաստաթղթերը, ինչպես նաև մի շարք այլ նյութեր, որոնցով հետաքրքրվում է հետաքննությունը:

Այսպիսով Մյուլերը հետաքննությունն ավելի է մոտեցրել անձամբ նախագահ Թրամփին, ում պատկանում է Trump Organisation ընկերությունը:

Հիշեցնենք, որ 2017 թվականին, ստանձնելով նախագահի պաշտոնը, Դոնալդ Թրամփն անտեսել էր շահերի բախման և էթիկական խնդիրներից խուսափելու համար ընկերությունից հրաժարվելու վերաբերյալ իրեն ուղղված հորդորները։:

Փոխարենը նախագահ Թրամփը նախընտրել էր իր Trump Organisation ընկերության ամենօրյա կառավարումը հանձնել իր երկու որդիներին՝ Դոնալդ Թրամփ կրտսերին ու Էրիկ Թրամփին, սակայն պահպանել ընկերության սեփականության իրավունքը:

Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը կտրականապես հերքում է իր նախընտրական քարոզարշավի թիմի կապը Ռուսաստանի հետ՝ ընթացող հետաքննությունը անվանելով «վհուկների որս» և պարտված կողմի ՝ Հիլարի Քլինթոնի կողմնակիցների սադրանք:

Facebook Forum

XS
SM
MD
LG