Մատչելի հղումներ

Կոնգրեսի մեղավորությունը ԱՄՆ-ի դպրոցների անվտանգության հարցում


Սենատորները գիտակցում են, որ Միացյալ Նահանգների դպրոցներում հաճախակի տեղի ունեցող զանգվածային հրաձգությունները կանխելու համար բավարար ջանքեր չեն գործադրվում:

Հազարավոր դպրոցականներ չորեքշաբթի օրը բողոքի ցույց էին կազմակերպել Կոնգրեսի առջև՝ պահանջելով ԱՄՆ-ի օրենսդիրներից պատասխանատու և համարձակ գտնվել հրազենի զանգվածային վերահսկողության և անվտանգության մասին օրենքում բարեփոխումներ իրականացնելու հարցում: Մասաչուսեթս նահանգի դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը նույնպես միացել էր ցուցարարներին:

«Հրազենի ազգային ընկերակցությունը երկար տարիներ է՝ պատանդ է վերցրել կոնգրեսականներին: Այս երիտասարադները եկել են մեզ ազատագրելու», - նշեց Ուորենը:

Միաժամանակ, այս խնդրի շուրջ Սենատի արդարադատության հարցերով հանձնաժողովում ընթացող լսումներին խիստ քննադատություններ էին հնչում և նշվում ԱՄՆ-ի կոնգրեսականների,սենատորների, այդ թվում՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի թերացումները: Քննարկմանը մասնակցում էր նաև Կալիֆոռնիա նահանգի դեմոկրատ սենատոր Դայան Ֆայնշտեյնը:

«Տարեցտարի ամեն ինչ ավելի սոսկալի է դառնում: Զանգվածային հրաձգություները վերջին 10 տարիներին աճել են 183 տոկոսով, որոնց հետևանքով գրանցված մահացությունների թիվը աճել է 239 տոկոսով», - իր ելույթի ընթացքում նշեց Ֆայնշտեյնը:

Ֆլորիդայի հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն, ուսուսցիչներին զինելու փոխարեն հնչեցրեց իր լղոզված տեսլականը՝ բայց քննադական ձևաչափով:

«Խնդիրն այն է, որ չկան արդյունավետորեն համակարգվող ծրագրեր, որոնք կօգնեն մարդկանց ժամանակին զգուշացնել հրաձիգի մասին՝ ապահովելով կապը, օրինակ՝ իրավապահ մարմինների, դպրոցի աշխատակցիների և հոգեբուժարանների հետ», - իր ելույթի ընթացքում նշեց սենատոր Մարկո Ռուբիոն:

Ֆլորիդայի դպրոցում անցած ամիս տեղի ունեցած հրաձգության հետևանքով 17 զոհվածներից մեկի հայրը ուղղակիորեն մեղադրեց տեղական իրավապահներին հրաձիգի մասին քաջատեղյակ լինելու և ժամանակին չարձագանքելու մեջ:

«Բոլորը տեղյակ էին այդ մասին՝ խնամատար հաստատությունը, Հետաքննությունների դաշնային բյուրոն, դպրոցների համայնքային վարչությունը, նույնիսկ՝ Բոարդի շրջանի շերիֆի վարչությունը,սակայն, նշված գործակալություններից ոչ ոք, չստանձնեց իրեն վստահված պատասխանատավությունը, չծառայեց իր կոչմանը, այդ դաժան ողբերգությունից առաջ, նրանցից ոչ մեկը չկատարեց իր պարտքը», - Սենատի արդարադատության հարցերով հանձնաժողովում ընթացող լսումներին ունեցած իր ելույթում ասաց Ալայնայի հայրը՝ Ռայան Փեթին:

ԱՄՆ-ի Հրազենի ազգային ընկերակցությունը երկար տարիներ է, որ իր ազդեցիկ լոբիստների և միլիոնավոր դոլարների օգնությամբ, լռեցնում է Կոնգրեսի ներկայացուցիչներին՝զսպելով հրազենի վերահսկման և հրազեն կրելու իրավունքի դեմ ուղղված հանրային քննարկումները:

Այսօր, սակայն, հասարական ճնշման ներքո, հանրապետականներ և դեմոկրատ սենատորները ընդունեցին իրենց թերացումներն ու քաղաքական կամքի բացակայությունը, առանց որի բարդ կլինի մարտահրավեր նետել Հրազենի ազգային ընկերակցության նման ազդեցիկ կառույցի:

XS
SM
MD
LG