Մատչելի հղումներ

Երջանկության մակարդակով Հայաստանը 129-րդն է


Երջանկության մակարդակով Հայաստանը 129-րդն է
please wait

No media source currently available

0:00 0:02:43 0:00

Երջանկության մակարդակով Հայաստանը զբաղեցնում է 129-րդ տեղը։

Աշխարհի 156 երկրներում անցկացված հարցումների համաձայն ամենաերջանիկ երկիրն այս պահին համարվում է Ֆինլանդիան։

՝՝Երջանկություն 2Օ18՛՛ վերտառությամբ ՄԱԿ-ի ամենամյա զեկույցը հիմնվում է յուրաքանչյուր երկրում 1ՕՕՕ պատահական մարդկանց հղված նույն հարցի վրա. Հարցը հետեւյալն է. ՝՝Պատկերացրեք աստիճան՝ զրոյից մինչեւ տասը սանդուղքով։ Տասներորդ աստիճանը ձեր պատկերացրած կյանքի բարձրագույն կետն է, ամենաներքեւի սանդուղքը՝ ձեր պատկերացրած ամենավատ վիճակն է։ Ձեր կարծիքով որերորդ աստիճանի վրա եք դուք գտնվում այսօր ձեր երկրում՛՛։

Ամենաբարձր սանդուղքը նշել են ֆինները, այս տարի առաջ անցնելով նորվեգացիներից։

Ի դեպ, արդեն կարծես սովորական է դարձել այն փաստը, որ, տեղերն իրար փոխանցելով, առաջին հորիզոնականներն են զբաղեցնում Սկանդինավյան երկրները՝ Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան, Շվեդիան ու Իսլանդիան։ Առաջին տասնյակի մեջ են նաեւ Շվեյցարիան, Կանադան, Նոր Զելանդիան ու Ավստրիան։

Միացյալ Նահանգները երջանկության մակարդակով զիջում է 17 երկրների։ ԱՄՆ-ից առաջ են օրինակ Ավստրալիան, Իսրայելը, Ավստրիան, Իռլանդիան, Գերմանիան, Բելգիան։ Նրանից հետո են գալիս Մեծ Բրիտանիան, Արաբական Միացյալ Էմիրություններըը, Չեխիան, Մալթան։

Զեկույցում նաեւ տրվում է պատասխանների բացատրությունը, այսինքն, որոնք են իրենց երկրներում երջանկությունը գնահատելու գործոնները։ Ըստ ՄԱԿ-ի զեկույցի, այդ գործոններն են տնտեսության իրավիճակը, պետության կողմից մատուցվող սոցիալական ծառայությունները, ազատությունները, իրար նկատմամբ մարդկանց մեծահոգությունը ու կոռուպցիայի մակարդակը։

Իսկ ինչպիսի՞ փոփոխություններ են նկատվել անցած տարիների համեմատ։

Եթե այս տարի Հայաստանը երջանկության մակարդակով 156 երկրներից 129-րդն է, ապա նախորդ տարի, ինչպես նաեւ 2Օ15-ին այն գտնվում էր 121-րդ հորիզոնականում։ Այսինքն գրանցվել է 8 տեղի անկում։

Հայաստանից մեկ հորիզոնականով բարձր է հարեւան Վրաստանը, երբ նախորդ տարի 4 հորիզոնականով հետ էր Հայաստանից։ Ադրբեջանը 2Օ15-ին երջանկության մակարդակով 81-րդ տեղում էր, 2Օ16-ին՝ 85, 2Օ18-ի զեկույցում՝ 87։

Նախկին խորհրդային հանրապետություններից ամենաերջանիկն ապրում են Լատվիայում։ Նախկին խորհրդային երկրներից միայն Ուկրաինայում են մարդիկ կյանքից ավելի դժգոհ, քան Հայաստանում։

Թուրքիան 74-րդ տեղում է, Իրանը՝ 1Օ6։ Ռուսաստանը երջանկության մակարդակով զբաղեցնում է 59-րդ հորիզոնականը։

Երջանկության չափանիշով Հայաստանից աշխարհում հետ մնացող երկրների շարքում են Մյանմարը, Կոնգոն, Ուգանդան, Սուդանը, Ուկրաինան, Տոգոն, Գվինեան, Անգոլան, Մադագասկարը, Զիմբաբվեն, Աֆղանստանը, Սիրիան, Ռուանդան։

Վերջին՝ 156-րդ տեղում է Բուրունդին։

Ամենաբարձր ցուցանիշը ստացած 1Օ երկրներում են ներգաղթյալներն իրենց համարում ամենաերջանիկը։

Facebook Forum

XS
SM
MD
LG