Մատչելի հղումներ

Ստիվըն Հոքինգի հիշատակին


Ստիվըն Հոքինգի հիշատակին
please wait

No media source currently available

0:00 0:02:22 0:00

՝՝Չնայած մարմինս թույլ է, միտքս ազատ է՝ տիեզերքն ուսումնասիրելու համար, տիեզերքում մտքիս միջոցով դեպի ժամանակի սկիզբը ու դեպի տիեզերական սեւ խոռոչները ճամփորդելու համար՛՛։ Այսպես էր ասում տեսական ֆիզիկայի աշխարհահռչակ պրոֆեսոր, անգլիացի տիեզերագետ Ստիվըն Հոքինգը։ Չնայած այս ասպարեզներում ձեռքբերած մեծ հաջողություններին, նա ասում էր, թե դեռեւս շատ անելիքներ ունի։ ՝՝Ես նաեւ շատ երազանքներ ունեմ՛՛, ասում էր։

Հոքինգի մասին այսօր խոսում ենք անցյալով, քանի որ ՝՝Ժամանակի համառոտ պատմությունը՛՛ հայտնի աշխատության հեղինակն այսօր ժամանակի միջով գնաց դեպի անցյալը՝ իր մշտական տեղը թողնելով գիտության պատմության էջերում։

Տիեզերական սեւ անցքերի, կամ խոռոչների, ինչպես նաեւ հարաբերականության մասին իր տեսությամբ Հոքինգը հիմնովին փոփոխեց տիեզերքը կառավարող ուժերի մասին օրենքը։ Ապացուցեց, որ սեւ անցքերն ունեն ջերմություն, արտադրում են էներգիա, ու չնայած իրենց հզորությանը, ինչպես ամեն ինչ տիեզերքում, ժամանակի ընթացքում վերանում են՝ դառնալով ոչինչ։

22 տարեկանում բժիշկները նրան տեղեկացրել էին, որ ուներ ապրելու միայն մի քանի տարի ժամանակ։ Սակայն շարժիչ նյարդերի հիվանդությամբ տառապող ու անվաթոռին գամված գիտնականն ապացուցեց, որ գիտությանը կարելի է հաղթել նաեւ կամքի ուժով, ու դրանից հետո ապրեց եւս 5Օ տարի։ ՝՝Մենք մեռնում ենք, երբ մոռանում ենք մեր երազանքների մասին։ Իսկ ես երազող եմ, լավատես, ռոմանտիկ ու համառ՛՛, ասում էր նա ու ապրում, ապրում նոր հայտնագործությունների ու պարզապես ապրելու համար։

Հոքինգն առաջինն էր, որը դրեց տիեզերագիտության տեսության հիմքերը, որպես հարաբերականության եւ քվանտային մեխանիկայի միասնություն։ Մաթեմատիկոս Ռոջեր Փենրոզի հետ միասին ապացուցեց, որ Ալբերտ Այնշտայնի հարաբերականության տեսությունը վերաբերում է տիեզերքին ու ժամանակին Մեծ պայթյունից սկսած, ու ավարտվում է սեւ անցքերում։

Ինչպես ՆԱՍԱ-ի ցավակցական հայտարարության մեջ է ասված, Ստիվըն Հոքինգի տեսությունները բացում են տիեզերքի հնարավորությունների դռները։

՝՝Իսկ չէր լինի տիեզերքի մի մեծ մասը, եթե այնտեղ չլիներ սիրված մարդկանց բնակատեղի՛՛, ասում էր Հոքինգը ու շեշտում. ՝՝Ես գոհ եմ իմ կյանքից՛՛։

Facebook Forum

XS
SM
MD
LG