Մատչելի հղումներ

Վաշինգտոն-Փհենյան հարաբերությունների բարելավումը կարող է կտրուկ փոխել տարածաշրջանային անվտանգությունը և քաղաքական դինամիկան՝չնայած Չինաստանի մտահոգություններին:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ընի հետ հանդիպելու պատրաստակամության մասին Դոնալդ Թրամփի վերջերս արած հայտարարությունը շատերի համար անսպասելի էր, այդ թվում՝Չինաստանի:

Թեև Պեկինը բազմիցս հորդորել էր երկու երկրներին երկխոսություն սկսել՝ վերլուծաբանները գտնում են, որ Վաշինգտոնի և Փհենյանի հարաբերությունների կարգավորումը կարող է անգամ պատերազմի սպառնալիք հանդիսանալ Չինաստանի համար:

«Եթե Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարգավորվեն և Քիմ Ջոն Ընը որոշի ԱՄՆ-ի հետ համագործակցել, առաջիկայում այն կարող է աշխատել ընդդեմ Չինաստանի» -կարծում է Քաղաքագիտության պրոֆեսոր Շի Յինհոնգը:

ԱՄՆ-ի հովանու ներքո՝ Կորեական թերակղզու հավանական վերամիավորուման արդյունքում Հյուսիսային և Հարավային Կորեաների հարաբերությունների զարգացումը ռազմավարական լուրջ խնդիրներ առաջ կբերի, գտնում է Հարավային Կորեայի և Չինաստանի հարցերով պրոֆեսոր Սեո Ջոնգ-Կյունը.

«Արդյո՞ք, թեկուզ՝տեսականորեն, Չինաստանին ձեռնտու է Միավորված Կորեայի հիմնումը, որը հասկանալի պատճառներով նաև բարիդրացիական հարաբերությունների մեջ կլինի ԱՄՆ-ի հետ»:

Նշենք, որ չնայած Պեկինը, փաստացիորեն, Հյուսիսային Կորեայի ամենախոշոր առևտրային գործընկերն ու դաշնակիցն է համարվում՝ հատկապես վերջին տարիներին, միջազգային հանրության ճնշման ներքո, Սի Ծինպինի վարչակազմի օրոք Փհենյանի հանդեպ շարունակոմ է խիստ պատժամիջոցներ կիրառել:

Այդուհանդերձ, Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Հարավային Կորեայի դեսպանի հետ ավելի վաղ այս շաբաթ հանդիպման ընթացքում, կոչ արեց Փհենյանին և Վաշինգտոնին հնարավորինս շուտ սկսել բանակցություններ՝ ավելացնելով, որ ուրախ է Կորեական թերակղզում տեղի ունեցող առաջընթացի համար:

XS
SM
MD
LG