Մատչելի հղումներ

Ո՞ր կուսակցությանն է այսօր ավելի շատ աջակցում ամերիկացի ընտրողը


Ո՞ր կուսակցությանն է այսօր ավելի շատ աջակցում ամերիկացի ընտրողը
please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում երեքշաբթի օրը սկսվեցին Կոնգրեսի հատուկ ընտրություններ, որոնց արդյունքը կարող է ինչ որ կերպ արտահայտել հանրապետականների նկատմամբ ընտրողների վերաբերմունքը մի նահանգում, որտեղ Թրամփը հաղթել էր 16 միավորով, մի նահանգում, որտեղ դեմոկրատներն այսօր ունեն այդ պատկերը լիովին փոխելու մեծ հույսեր։

Թրամփը ժամանել է Փենսիլվանիա, Կոնգրեսի թափուր տեղի համար իր կուսակից Ռիք Սաքոնի թեկնածությունը պաշտպանելու նպատակով։

2Օ16 թվականին Թրամփն այս նահանգում հեշտությամբ էր տարել հաղթանակ։ Սակայն Կոնգրեսի այս ընտրություններում դեմոկրատ Քոնոր Լեմը հույս ունի փոխել պատկերը, այսինքն՝ ապացուցել, որ ընտրողների վերաբերմունքը փոխվել է հօգուտ դեմոկրատների։

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդընը, որպես Լեմի աջակից, ասում է ՝՝Քաղաքականության մեջ պետք է տիրեն կիրքն ու նվիրվածությունը։ Կիրքն ու նվիրվածությունն են ապահովում մարդկանց աջակցությունը՛՛։

Թրամփը փորձում է օգնել հանրապետականներին չկորցնել այս աթոռն ու շեշտը դնում է հարկային կրճատումների, ալյումինի ու պողպատի ներկրումների վրա սակագներ սահմանելու եւ Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական ուղիներ հայտնաբերելու հարցերի վրա։

Սակայն ինքը՝ Թրամփը դեռեւս վայելում է ընտրելու իրավունք ունեցողների միայն 4Օ տոկոսի աջակցությունը, ինչը պատմականորեն ցածր ցուցանիշ է նախագարի երկրորդ տարվա պաշտոնավարման համար։

Ինչպես վերլուծաբան Ջիմ Քեսլերն է ասում, Թրամփն իրականում չի անում իր հիմքերն ամրապնդելու ուղղությամբ որեւէ լուրջ քայլ։ Իսկ ինչպես պահպանողական վերլուծաբան Մայքըլ Բարոնն է ասում, ՝՝Թրամփի աջակիցները, չնայած քաղաքական առկա խնդիրներին, անխախտ կերպով են շարունակում աջակցել նրան։ Այսինքն՝ աջակցությունը կայուն է՛՛։

Փենսիլվանիայից ԱՄՆ-ի կոնգրեսական ընտրելու այս քվեարկությունը շատերն են համարում կարեւոր մի ազդանշան այն մասին, թե մինչեւ Կոնգրեսի նոյեմբերյան ընտրություններն այս պահին որ կողմում է աջակցությունը, հանրապետականների, թե դեմոկրատների։

XS
SM
MD
LG