Մատչելի հղումներ

Թուրքիան շրջապատման մեջ է առել սիրիական Աֆրինը


Թուրքիան շրջապատման մեջ է առել սիրիական Աֆրինի շրջանը: Ըստ թուրքական ռազմական գերատեսչության տրամադրած տեսանյութերի, տեղի ազգաբնակչությանը թույլ չի տրվում լքել շրջանը:

Թուրքիայի ռազմական գերատեսչությունը տարածել է դրոների միջոցով տեսագրված տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես տասնյակ խաղաղ բնակիչներին թույլ չեն տալիս լքել սիրիական Աֆրինը:

Տեսանյութերում պատկերված են ճանապարհի վրա մի քանի տասնյակ ավտոմեքենաներ, որոնք փորձում են լքել Աֆրինը: Նրանց ճանապարհն արգելափակել են զինված մարդիկ, ովքեր հավանաբար քրդական զինված միավորումների զինյալներն են:

Թուրքիայի ռազմական գերատեսչությունը մեղադրել է քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների զինյալներին խաղաղ ազգաբնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու մեջ՝ հրապարակելով այլ տեսանյութեր, ուր, ինչպես պնդում է թուրքական ռազմական գերատեսչությունը, քուրդ զինյալները քաղաքացիական հագուստով փորձում են թաքնվել խաղաղ բնակչության շրջանում:

Հիշեցնենք, որ Թուրքիան վերջին երկու ամիսներին ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում ընդդեմ քուրդ զինյալների: Գործողությունը հայտնի է «Ձիթենու ճյուղ» անվամբ: Թուրքիան համարում է Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների անդամներին ահաբեկիչներ, իսկ կառույցը Քրդական աշխատավորական կուսակցության մաս:

Ինչպես տեղեկացնում է Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության խումբը, Թուրքիային և նրա դաշնակից սիրիական ընդդիմադիր զինյալներին հաջողվել է շրջափակման մեջ առնել Աֆրին քաղաքը, շրջակա 90 գյուղեր և մեկ քաղաք:

Այս պահին տեղի օդանավակայաններից իրականացվում են միայն տեղական թռիչքներ: Բոլոր միջազգային թռիչքները կասեցված են կենտրոնական իշխանությունների հրամանով:

Ինչպես հայտնի է, Քրդստանի շրջանի օդանավակայանները նոր որոշմամբ պետք է անցնեն հատուկ մարմնի վերահսկողության ներքո, որը պետք է գտնվի ներքին գործերի նախարարության համակարգում:

Facebook Forum

XS
SM
MD
LG