Մատչելի հղումներ

Բաղդադը վերականգնեց իր վերահսկողությունը Քրդստանի օդանավակայանների նկատմամբ


Էրբիլի օդանավակայան
Էրբիլի օդանավակայան

Քրդստանի իշխանությունները համաձայնվել են շրջանի երկու հիմնական օդանավակայանները հանձնել Բաղդադի վերահսկողությանը: Ի պատասխան Բաղդադը պատրաստվում է բացել Քրդստանի օդային տարածքը միջազգային թռիչքների համար:

Բաղդադի իշխանությունները համաձայնվել են վերացնել Քրդստանի շրջանի օդային շրջափակումը: Ինչպես տեղեկացնում է Իրաքի ներքին գործերի նախարարությունը, որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Քրդստանի իշխանությունները համաձայնվել են Բաղդադի վերահսկողության տակ հանձնել այս երկու միջազգային օդանավակայանները:

«Փառք Աստծո′, Քրդստանի շրջանը համաձայնվել է Էրբիլի ու Սուլեյմանիայի օդանավակայանների հանձնմանը դաշնային վերահսկողության ներքո: Մենք չենք ցանկանում բարդություններ շրջանի բնակչության համար»,- հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին:

Իրաքի վարչապետը հայտարարել է, որ շուտով կվերսկսվեն միջազգային թռիչքները Էրբիլի ու Սուլեյմանիայի օդանավակայաններից:

«Աստծո կամքով միջազգային թռիչքները կվերականգնվեն հինգշաբթի դեպի Էրբիլ և Սուլեյմանիա, և մեր Քրդստանի շրջանի ժողովուրդը կկարողանա ազատ ճամփորդել: Դա նրանց իրավունքն է, այլ ոչ նրանց նկատմամբ բարի կամքի դրսևորում»,- ասում է վարչապետը:

Հիշեցնենք, որ Բաղդադը փակել էր օդային հաղորդակցումը Քրդստանի շրջանի հետ անցած տարվա սեպտեմբերի 29-ից հետո, ի պատասխան Քրդստանի շրջանի անկախության հանրաքվեի անցկացմանը, որը կոշտ քննադատության էր ենթարկվել Բաղդադի կողմից:

Facebook Forum

XS
SM
MD
LG