Մատչելի հղումներ

Ամերիկացի աշակերտներն` ընդդեմ զենքի


Ամերիկացի աշակերտներն` ընդդեմ զենքի
please wait

No media source currently available

0:00 0:01:49 0:00

Մարտի 14-ին լրանում է Ֆլորիդայի դպրոցներից մեկում իրականացված սպանդի առաջին մեկ ամիսը, հարձակում, որի արդյունքում սպանվեց 17 մարդ, աշակերտներ եւ ուսուցիչներ: Մարտի 14-ին երկրի տարբեր հատվածներից դպրոցական աշակերտներն ու ուսուցիչները մասնակցելու են 17-րոպեանոց երթի, ամեն րոպեն նվիրելով զոհերից մեկին:

Անցած հինգշաբթի օրը Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլասիոն ընդունել էր աշակերտական մի խմբի: Խումբ, որի նպատակն էր հղել մի կոչ այն մասին, որ իրենք չպիտի դառնան Հրազենի ազգային ընկերակցության ձեռքին խաղալիք:

Ինչպես աշակերտներից Արիել Գայսմարն է ասում, ‘’Երբ ամեն անգամ հեռուստատեսությամբ տեսնում են այստեղ կամ այնտեղ իրականացված հրազենային հարձակումները, հասկանում եմ, որ եկել է պայքարելու իմ հերթը, պայքարելու, որ նման դեպքեր այլեւս տեղի չունենան, որ մեր խոսքը հասնելի լինի ղեկավարությանը’’:

Սակայն աշակերտների մեջ եւս փոքր թիվ չեն կազմում նրանք, ովքեր պաշտպանում են հրազեն կրելու իրավունքը: Նրանցից Դանիել Ֆլորեսի խոսքերով, ‘’Երբեք չեք կարող իմանալ, թե երբ ինչ որ զինված մեկը կարող է իրականացնել հարձակում: Իսկ երբ ինչ որ զինված մեկը ներս է մուտք գործում, պիտի ունենանք մեկը, որը մեզ կպաշտպաներ:Օրինակ դպրոցի անվտանգության աշխատակիցը , որը պիտի լինի զինված ու պատրաստ վիճակում’’:


Տարբեր նահանգներում անցկացվող բողոքի ակցիաներն ի մի են բերվելու մարտի 24-ին, երբ նրանք կհավաքվեն Վաշինգտոնում համընդհանուր երթին մասնակցելու համար: Ապրիլի 20-ին էլ նախատեսվում է մեկ այլ երթ`նվիրված Քոլորադոյում 1999 թվականի սպանդի տարելիցին:

Որոշ դպրոցներ հայտարարել են, թե չեն պաշտպանում այդ ցույցերը ու սպառնացել են պատժել իրենց աշակերտներից նրանց, ովքեր կմասնակցեն ցույցերին: Մեծաթիվ դպրոցների ղեկավարներ իրենց աջակցությունն են հայտնում աշակերտներին: Այնպես որ, զենք կրելու իրավունքի շուրջ բախվում են ոչ միայն քաղաքական բեմահարթակներում, այլ նաեւ սպանդի թիրախ դարձող դպրոցական համակարգում:

XS
SM
MD
LG