Մատչելի հղումներ

Որո՞նք են գալիք ընտրություններում Պուտինի հիմնական մարտահրավերները


Մոտենում են Ռուսաստանի նախագահական ընտրությունները: Նախագահ Պուտինի վերընտրությունը գրեթե կասկած չի հարուցում, որի դեպքում նա երրորդ անգամ կստանձնի երկրի ղեկավարությունը:

65 ամյա Պուտինն իշխանության է գտնվում 2000 թվականից որպես նախագահ և վարչապետ: Իշխանության երկակարակեցության առումով նա անցել է Լեոնիդ Բրեժնևին, սակայն զիջում է դեռևս բռնակալ Իոսիֆ Ստալինին:

Այս ընտրություններին հաղթելուց հետո Պուտինը հնարավորություն կունենա առաջադրվել նաև հաջորդ ընտրություններին՝ հաղթանակի դեպքում չորրորդ անգամ ստանձնելով նախագահի պաշտոնը: Այդ ժամանակ նա կլինի 72 տարեկան:

Պուտինի կողմնակիցները գտնում են, որ վերջինս Սիրիայի ու Ուկրաինայի հակամարտությունների միջոցով կարողացավ վերականգնել Ռուսաստանի ազգային հպարտությունն ու միջազգային վարկանիշը: Նրա հակառակորդները վերջինիս մեղադրում են Ռուսաստանում ավտորիտար կոռումպացված համակարգ ձևավորելու, ինչպես նաև Ղրիմի բռնազավթման հետևանքով Ռուսաստանը մեկուսացնելու մեջ:

Սակայն նախագահ Պուտինի իրական մարտահրավերը որոշակի հիասթափության նշաններ ցուցաբերող ընտրազանգվածի մոբիլիզացումն է ու ընտրողների մեծ քանակի մասնակցության ապահովումը, որը կներկայացվի որպես լեգիտիմության երաշխիք և ապացույց:

Facebook Forum

XS
SM
MD
LG