Հյուսիսային Կորեայի ղեկավարին հանդիպելու նախագահ Դոնալդ Թրամփի համաձայնությունից հետո Փհենյանը շարունակում է պահպանել լռություն այս հարցի շուրջ::
Հարավային Կորեայի իշխանությունները հայտնում են, որ դեռևս չեն ստացել որևէ արձագանք այս առումով Փհենյանից: Սեուլում կարծում են, որ լռությունը կապված է այն հանգամանքի հետ, որ Փհենյանն այս պահին զբաղված է իր դիրքորոշման վերջնական ձևավորմամբ:
Այս հարցի շուրջ շատ չի բարձրաձայնում նաև Հարավային Կորեայի ղեկավարությունը՝ որևէ մանրամասներ չտրամադրելով գալիք հնարավոր գագաթաժողովի մասին: Հայտնի է, որ դեռևս չկա համաձայնություն գագաթաժողովի անցկացման վայրի և ժամկետների մասին, սակայն, ըստ լավատեղյակ աղբյուրների, այն պետք է տեղի ունենա մինչև մայիսի վերջ:
Հարավային Կորեայի բանագնացները նախագահ Թրամփին Վաշինգտոնում Փհենյանի հետ իրենց բանակցությունները ներկայացնելուց հետո ուղևորվել են Չինաստան և Ճապոնիա՝ տեղի ղեկավարությանը միջկորեական բանակցությունները ներկայացնելու համար:
Հարավային Կորեայի դիվանագետներն այնուհետև ծրագրում են այցելել Մոսկվա՝ բանակցությունների արդյունքները Ռուսաստանի իշխանություններին ներկայացնելու համար:
Facebook Forum