Մատչելի հղումներ

Ռուսաստանի բնակչության աճին զգալիորեն նպաստում է ներգաղթը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է երկրում ժողովրդագրական իրավիճակի ու կյանքի միջին տևողության հետ կապված հարցերին: Հրապարակված զեկույցները մասամբ են հաստատում նախագահի լավատեսությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած տարվա դեկտեմբերի տարեկան մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձել է կյանքի միջին տևողության հետ կապված հարցերին՝ ընդգծելով, որ կյանքի միջին տևողությունը Ռուսաստանում 65-ից աճել է գրեթե մինչև 73 տարեկան:

Նախագահի խոսքերը հաստատում են ռուս փորձագետները, ովքեր ընդգծում են, որ Ռուսաստանը վերականգնել է կյանքի միջին տևողության առումով ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կորցրած դիրքերը՝ ընդգրկվելով 51 երկրների շարքում, որտեղ կյանքի միջին տևողությունը 70 տարեկանից բարձր է:

Արևմտյան փորձագետները սակայն գտնում են, որ չնայած Ռուսաստանը մեծ առաջընթաց է գրանցել վերջին տարիներին, այն շարունակում է հետ մնալ իր հարևան զարգացող երկրներից: Խնդրին է անդրադարձել Polygraph-ը:

Վերջիններս հաստատում են, որ Ռուսաստանն առաջընթաց է գրանցել ժողովրդագրական տվյալների առումով և կյանքի միջին տևությունն այսօր ամենաբարձրն է վերջին 20 տարիների ընթացքում:

Փորձագետներն ընդգծում են ալկոհոլի չարաշահման դեմ Ռուսաստանի իշխանությունների իրականացրած միջոցները, որոնց շնորհիվ գրանցվել են դրական միտումներ: Օրինակ, 2016 թվականին ալկոհոլային թունավորումից գրանցվել էր

Դրա հետ մեկտեղ, սակայն, այլ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ Ռուսաստանի իշխանությունները վերջին տարիներին անտեսում են հանրայն առողջության հետ կապված բարեփոխումները՝ հավելյալ պետական եկամուտներ ստանալու ակնկալիքով: Դրական միտումները գրանցվում են հիմնականում խոշոր քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլուր, իսկ շրջաններում և գյուղերում ժողովրդագրական իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ:

Ըստ անկախ ուսոմնասիրությունների՝ Ռուսաստանում մահացության տարիքը ցածր չէ, սակայն ծննդաբերությունների թիվը շարունակում է մնալ ցածր: Սրտանոթային հիվանդություններն այստեղ մահացության ամենատարածված առողջական խնդիրն են: Ավելի քան կես միլիոն մարդ անցած տարի մահացել է սրտանոթային հիվանդություններից:

Ուսումնասիրությունները նաև ցույց են տալիս, որ Ռուսաստանում բնակչության աճին զգալիորեն նպաստել է ներգաղթը: 2016 թվականին այն կազմել է ավելի քան 257 000 մարդ, սակայն անցած տարի այդ թիվը նվազել է՝ հասնելով մոտ 78 հազարի:

Facebook Forum

XS
SM
MD
LG