Մատչելի հղումներ

Սիրիայի կառավարական ուժերն առաջ են շարժվում արեւելյալ Ղութայի շրջանում


Սիրիայի կառավարական ուժերն առաջ են շարժվում արեւելյալ Ղութայի շրջանում
please wait

No media source currently available

0:00 0:01:55 0:00

Մարտերը Սիրիայի արեւելյան Ղութայի շրջանում շարունակվում են: Կառավարական ուժերին հաջողվել է ապստամբներիվերահսկողության տակ գտնվող տարածքներից անջատել երկու քաղաք: Անցած երեք շաբաթների ընթացքում այստեղ քաղաքացիական անձանց շրջանում գրանցվել է հազար զոհ:

Սիրիայի կառավարական ուժերը կիրակի օրը գրանցեցին նոր հաջողություն արեւելյան Ղութայի շրջանում, երբ հրասայլերով մուտք գործեցին Մուդեիրա քաղաքը: Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարությունը հայտարարում է, թե չնայած զոհերին, այս առաջխաղացումն անհրաժեշտ է, որպեսզի կասեցվի ապստամբ ուժերի շարժը դեպի Դամասկոս:
Կիրակի օրը Մուդեիրայի, նախորդ օրը` Մեսրաբայի գրավումը կառավարական ուժերին թույլ է տվել խորանալ դեպի ապստամբների դիրքերը: Սակայն Ազատ Սիրիայի բանակ անվանումը կրող ապստամբ ուժերը հայտարարում են, որ հետ չեն քաշվելու, ոչ էլ հանձնվելու են:

Լուրեր են ստացվում այն մասին, որ մարտերի ընթացքում կառավարական ուժերը կիրառել են թունավոր գազ:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը նախազգուշացրել է Սիրիաայի նախագահ Բաշար ալ Ասադին ու Ռուսաստանին հեռու մնալ նման քայլից: ‘’Ռուսաստանն էր երաշխավորել, որ Ասադը կհրաժարվեր այդ նյութերից: Ուրեմն կարելի է ասել, որ կամ Ռուսաստանն ի զորու չէ դա անել, կամ էլ լուռ համաձայնության է եկել այս հարցում Ասադի հետ: Շատ մեծ թվով լուրեր ենք ստանում քլորին գազի կիրառման մասին’’:

Մեթիսը չի ասում, թե արդյոք Միացյալ Նահանգներն ինչ որ կերպ պատասխան կտա Սիրիայի ուժերին, եթե հաստատվեն քլորին գազի կիրառման մասին լուրերը, թե ոչ: Սակայն ասում է, թե նախագահ Թրամփն ունի ‘’քաղաքականապես մանեւրելու միջոցներ’’ ու նա կկայացնի վերջանական որոշում:

"Արեւմտյան մի շարք այլ երկրներ'', ասում է Մեթիսը, ''նույնպես այս հարցում կապի մեջ են մեզ հետ, որոնք շատ ուշադիր հետեւում են իրադարձություններին ու համամիտ են մեզ հետ’’:

Մեթիսն ասել է, թե առայժմ չկա ապացույց այն մասին, որ Ղութայում կիրառվել է քլորին, սակայն նշել է, որ Ռուսաստանն աշխատում է կազմալուծել Համատեղ հետաքննչական խումբը: Սա ՄԱԿ-ի հաստատած այն խումբն է, որի նպատակն է պարզել, թե արդյոք մարտերի ընթացում կիրառվում է թունավոր գազ, թե ոչ:

XS
SM
MD
LG