Մատչելի հղումներ

Ռուսական զինատեսակների արդիականացումը մտահոգում է Արևմուտքին


Ռուսաստանի նախաձեռնած ռազմական ներուժի արդիականացման ու զարգացման քայլերը մտահոգության առիթ են հանդիսանում ԱՄՆ-ի ու արևմտյան այլ տերությունների համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացրած միջուկային նոր զինատեսակները, որոնք կարող են շրջանցել ամերիկյան պաշտպանական միջոցները, քննարկման լայն ալիք են բարձրացրել Ռուսաստանը միջուկային զինանոցի ներուժին հակազդելու վերաբերյալ:

Վաշինգտոնում այս խնդիրների շուրջ ամերիկացի օրենսդիրների հարցերին է պատասխանել Եվրոպայում ամերիկյան զինված ուժերի հրամանատար գեներալ Քրթիս Սքափարոթին:

«Ռուսաստանը սառը պատերազմից ի վեր աննախադեպ չափերով արդիականացնում է իր բոլոր օդային, ջրային և ցամաքային զինատեսակները»,- արձանագրում է գեներալ Սքափարոթին:

Վերջինս ասել է նաև, որ ԱՄՆ-ը չունի այլընտրանք և պետք է անի նույնը՝ Ռուսաստանի՝ առավելության հասնելու նկրտումները կանխելու համար:

«Հաշվի առնելով Ռուսաստանի կողմից զենքերի արդիկանացումն ու մրցավազքը՝ մենք պետք է ևս արդիականացնենք զինատեսակները՝ մեր գերիշխանությունը պահպանելու համար: Եթե չանենք դա, ապա կարծում եմ նրանց ձեռնարկած քայլերի արդյունքում նրանք կարող են մարտահրավեր նետել մեզ ռազմական ամեն ասպարեզում արդեն 2025 թվականին»,- արձանագրել է գեներալը:

Աշխարհագրական մի շարք հատվածներում, ինչպիսին է օրինակ Արկտիկան, Ռուսաստանը կարող է առավելության հասնել անգամ ավելի շուտ և վերահսկել հյուսիսային միջանցքները 2-3 տարուց հետո:

Facebook Forum

XS
SM
MD
LG