Մատչելի հղումներ

Ամերիկյան սակագները սպառնում են տնտեսական ցավով


Ամերիկյան սակագները սպառնում են տնտեսական ցավով
please wait

No media source currently available

0:00 0:02:04 0:00

Միացյալ Նահանգների առեւտրային գործընկեր պետությունները քննադատում են Թրամփի վարչակազմին պողպատի ու ալյումինի ներկրումների վրա սակագներ սահմանելու համար: Վերլուծաբաններից շատերն են ասում, որ այս իրավիճակը կարող է տանել դեպի առեւտրային պատերազմ’ վնասելով ոչ միայն նոր զարգացող, այլ նաեւ խոշոր տնտեսություններ ունեցող երկրներին:

Մինչեւ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելը Դոնալդ Թրամփը շարունակ խոստանում էր պաշտպանել ԱՄՆ-ի արդյունաբերությունը, որը նրա խոսքերով մեծապես է տուժել արտասահմանից էժան ներկրումների պատճառով: Այժմ նրա վարչակազմը ներկրումների վրա բարձր սակագներ է սահմանում, ինչին գործընկեր պետությունները խոստանում են տալ նմանատիպ պատասխան:
Չինաստանից ալյումինի արտահանումներն այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում աճել են քառորդ անգամ, որից 14 տոկոսն առաքվում է Միացյալ Նահանգներ: Ու սակագների սահամանումը կարող է մեծապես վնասել չինական կողմին: Չինաստանի արտգործանախարար Ուանգ Ուին հայտարարում է, որ դրանից սակայն կտուժի ոչ միայն Չինաստանը, այլ նաեւ ԱՄՆ-ը, քանի որ իր երկիրը կդիմի համակիդ քայլերի:

Հակադիր քայլերով է սպառնում նաեւ Եվրոպան: Ինչպես առեւտրի հարցերով Եվրոպական միության հանձնակատար Սեսիլիա Մելստրոմն է ասում, ‘’Պողպատը արդյունաբերական արտադրանք է, որից ներկրում է ԱՄՆ-ը: Բայց չէ որ կան նաեւ գյուղատնտեսական ապրանքներ, որոնք մենք ներկրում ենք ԱՄՆ-ից, ինչպես օրինակ վիսկին, գետնանուշ կարագը, լոռամիրգն ու նարնջի հյութը’’:

ԱՄՆ-ի նախագահը պնդում է, որ պողպատի ու ալյումինի արդյունաբերությունը կարեւոր դեր ունեն պաշտպանության բնագավառի համար եւ սակագներն անհրաժեշտ են ազգային անվտանգության տեսանկյունից:

Վերլուծաբան Քեն Շադլենը կարծում է, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունն այժմ կանգնելու է դժվար որոշում կայացնելու պարտավորության առջեւ: ‘’Առեւտրի համաշխարհային կազմակերպությունն ի վերջո կարող է ընդունել, որ սա ԱՄՆ-ի անվտանգության հարց է, ու այսպիսով կարող է ընդունել Թրամփի որոշումը’’:

Սակայն 1994 թվականին մեծաթիվ նոր զարգացող երկրներ միացան այս կազմակերպությանը մեծապես այն պատճառով, որ ԱՄՆ ներկրումներն ունեին սահմանափակ սակագներ:


‘’Եվ այդ ժամանակ ամենակարեւոր հանգամանքներից մեկն այն էր, որ Միացյալ Նահանգները համաձայնել էր սակագները պահել շատ ցածր մակարդակի վրա: Եվ այժմ`25 տարի անց, եթե ԱՄՆ-ը էապես փոփոխի սակագները, առաջ կգա խնդրահարույց լուրջ իրավիճակ’’, ասիում է վերլուծաբանը:

Եվրոպան արդեն սկսել է, աշխարհի տարբեր երկրների հետ համագործակցելով, նախապատրաստվել ամերիկյան բարձր սակագներին:
Այսինքն` առեւտրային պատերազմի տրամագիծը մեծանում է, ինչը տնտեսական ցավով է սպառնում բոլոր կողմերին:

XS
SM
MD
LG