Մատչելի հղումներ

Ինչ կարելի է սպասել Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններից


Ինչ կարելի է սպասել Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններից
please wait

No media source currently available

0:00 0:01:41 0:00

Հյուսիսային Կորեան Հարավի պաշտոնատար անձանց հետ անցկացված հանդիպման ընթացքում հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պատրաստակամության մասին։ Սակայն ԱՄՆ-ում այնքան էլ մեծ չէ միջուկային զենքերից հրաժարվելու հարցով բանակցությունների նկատմամբ վստահությունը։


Հարավային Կորեայի պաշտոնատար անձանց հետ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ընի առաջին հանդիպումն առաջին հայացքից տալիս է լավատեսության հիմքեր։ Ինչպես Հարավի ազգային անվտանգության տնօրեն Չունգ Էուի Յոնգն է ասել, ՝՝Հյուսիսը հայտնել է ապառազմականացման ու ԱՄՆ-Հյուսիսային Կորեա հարաբերությունները վերականգնելու շուրջ Վաշինգտոնի հետ անկեղծ բանակցություններ անցկացնելու ցանկություն՛՛։

Հյուսիսային Կորեան քննարկում է միջուկային զենքերից հրաժարվելու հարցը, եթե դրա փոխարեն ստանա անվտանգության երաշխիքներ Վաշինգտոնից։
Բայց Վաշինգտոնում ասում են, թե շտապելն անթույլատրելի է։
Ինչպես ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսն է ասում. ՝՝Միգուցե սա ելք է փակուղուց, սակայն ես խիստ կասկածում եմ՛՛։

Անցած տարիների ընթացքում Հյուսիսային Կորեան մի քանի անգամ է խոստացել հրաժարվել միջուկային զենքերից, արտաքին օգնությանն ու Արեւմուտքի փոխզիջումներին որպես փոխհատուցում։ Սակայն ամեն անգամ ջանքերը խափանվել են ու Հյուսիսը վերսկսել է զենքերի իր ծրագրերը։
Հիմա հարցն այն է, թե արդյո՞ք խոստումներն այսքան դրժելուց հետո կարելի է վստահել Հյուսիսին, թե՞ պետք է սա համարել հերթական մարտավարական մի ոճ։

Վաշինգտոնի Ուիլսոնի անվան կենտրոնի վերլուծաբաններից Աբրահամ Դենմարքի խոսքերով, դեռ հայտնի չեն Հյուսիսի պահանջները։ ՝՝Ու դյուրին էլ չէ այժմ կռահել այդ պահանջների բովանդակությունը։ Այդ մասին կարելի է իմանալ միայն բանակցություններից հետո՛՛։

ԱՄՆ-ի նախագահի պատասխանը նույնպես զգուշավոր էր։ Նրա խոսքերով, հանդիպումը լավ կլիներ աշխարհի համար, Հյուսիսային Կորեայի ու Կորեական թերակղզու համար՝ ընդհանրապես։ Սակայն պետք է սպասել, տեսնելու համար արդյունքը, ասել է նա։

Դոնալդ Թրամփն ավելի վաղ ասել էր, թե ԱՄՆ-ը պատրաստ է կարծր ուղով գնալ՝ անկախ այդ ուղու ուղղությունից։

Facebook Forum

XS
SM
MD
LG