Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը չի ավարտել իր մարդասիրական առաքելությունը սիրիական Ղութայի շրջանում


ՄԱԿ-ի մարդասիրական առաքելությունը Սիրիայում դադարեցվեց ռազմական գործողությունների պատճառով: Արդյունքում բեռնատարները ստիպված եղան վերադառնալ Դամասկոս:

ՄԱԿ-ի մարդասիրական առաքելությունը տապալվեց Սիրիայում ռազմական գործողությունների պատճառով: Շարասյունը դադարեցրեց իր առաքելությունը արևելյան Ղութայում, քանի որ կառավարական ուժերը շարունակել են հրթիռակոծումներն ու հարձակումները ընդդիմադիր զինյալների դեմ:

Ավելի քան 46 բեռնատարներ ստիպված են եղել հեռանալ Ղութայի շրջանի Դոումա քաղաքից և շարժվել դեպի Դամասկոս՝ չկարողանալով բնակչությանը փոխանցել բեռնված մարդասիրական օգնության ամբողջ պարունակությունը:

ՄԱԿ-ը հաղորդում է, որ օգնությունը տրամադրող իր անձնակազմը գտնվում է անվտանգության մեջ:

Մեծ Բրիտանիայում գործող Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության խումբը տեղեկացնում է, որ երկուշաբթի օրը տեղի ունեցած ռմբակոծությունների արդյունքում զոհվել է առնվազն 68 մարդ՝ չնայած այդ ժամանակ մարդասիրական օգնության տրամադրման գործողություններին:

ՄԱԿ-ն ահազանգում է, որ արևելյան Ղութայում այս պահին գտնվում է 400 հազար մարդ, ովքեր հայտնվել են շատ ծանր վիճակում առանց սննդի ու բժշկական օգնության:

Facebook Forum

XS
SM
MD
LG