Մատչելի հղումներ

Թուրք-հունական հարաբերությունները կրկին լարվել են


Երկու հույն զինվորականների ձերբակալությունը թուրք-հունական սահմանին լարվածության նոր ալիք է բարձրացրել երկու երկրների միջև:

Եվրահանձնաժողովը հույս է հայտնել, որ Թուրքիայի կողմից երկու հույն սպաների ձերբակալման խնդիրը կստանա դրական լուծում:

Եվրահանձնաժողովը հույս ունի, որ այս խնդիրը կստանա դրական լուծում, և այնպիսի բարիդրացիական հարաբերություններ կհաստատվեն, ինչպիսիք պետք է լինեն սովորաբար ՆԱՏՕ-ի անդամ երկու հարևան երկրների միջև»,- նշել է Եվրահանձնաժողովի խոսնակ Մարգարիթիս Շինասը:

Այս մեկնաբանությունը հետևել է երկու սպաների կալանավուրումը ուժի մեջ պահելու թուրքական դատարանի որոշմանը: Վերջիններս վատ եղանակային պայմանների պատճառով հատել են Թուրքիայի հետ սահմանը և ձերբակալվել թուրք սահմանապահների կողմից: Հունաստանը դիմել է Թուրքիային երկու սպաներին վերադարձնելու խնդրանքով:

Հունական կողմը պնդում է, որ Թուրքիայի դատարանի որոշումը ավելի է լարել երկու երկրների միջև առանց այն էլ լարված հարաբերությունները:

«Թուքիայի կողմից երկու հույն սպաների ձերբակալության հետ կապված միջադեպը նախկինում կկարգավորվեր աշխատակազմերի ղեկավարների մակարդակով, սակայն Թուրքիայի դատախազության որոշումը, նրանց մինչև դատական նիստի ավարտը երկրում պահելու մասին, լարեց իրավիճակը: Սա նաեւ Եվրամիության խնդիրն է, քանի որ երկու հույն սպաները վերահսկում էին այն տարածքը, ուր ըստ տեղեկատվության գրանցվել էր անօրինական ներգաղթյալների մուտք»,- նշում է Հունաստանի պաշտպանության նախարար Փանոս Քամենոսը:

Վերջին շրջանում ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները կրկին սրվել են՝ կապված Միջերկրական ծովում բնական պաշարների ու Թուրքիայում հեղաշրջման տապալումից հետո Հունաստան փախած 8 թուրք զինվորականների խնդիրների հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG