Մատչելի հղումներ

Թրամփը շարունակում է պնդել, որ տարիֆներ է սահմանելու պողպատի ու ալյումինի ներկրումների վրա


Թրամփը շարունակում է պնդել, որ տարիֆներ է սահմանելու պողպատի ու ալյումինի ներկրումների վրա
please wait

No media source currently available

0:00 0:01:40 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, որ տարիֆներ է սահմանելու պողպատի ու ալյումինի ներկրումների վրա։ Նրա այս մտադրությունն արժանացել է միջազգային համայնքի քննադատությանը։ Նրան այս հարցում սկսել են քննադատել նաեւ իր կուսակից կոնգրեսականները։

Երբ լուսանկարվում էին Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի համաձայնագիրը նորոգելու նպատակով հավաքված ԱՄՆ-ի, Կանադայի ու Մեքսիկայի բանագնացները, նրանց դեմքին ժպիտն էր շողում։ Սակայն այդ ժպիտն արագ սառեց, երբ հրապարակվեց ԱՄՆ-ի նախագահի այն հայտարարությունը, թե մտադիր է 25 տոկոսի հարկ սահմանել ներկրվող պողպատի ու 1Օ տոկոս՝ ալյումինի համար։

Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցություններն այդպիսով ձախողվեցին, որից հետո Կանադայի արտաքին գործերի նախարարն ասաց, թե իր երկիրը պատրաստ է հակադրվել ԱՄՆ-ին։ ՝՝Եթե սահմանափակումներ դրվեն Կանադայի պողպատի ու ալյումինի վրա, Կանադան կդիմի համապատասխան քայլերի՝ պաշտպանելու մեր շահերն ու մեր աշխավատավորներին՛՛, ասել է Քրիստիա Ֆրիլանդը, ասաց նա։

Թրամփի որոշման դեմ պատասխան հնարավոր քայլերի մասին են խոսում մեծաթիվ փորձագետներ։ Միջազգային տնտեսության հարցերով ավագ տնտեսագետ Բիլ Ադամսի խոսքերով, ՝՝Եթե ԱՄՆ-ը տարֆներ է կիրառում օտար ապրանքների վրա, առեւտրային մեր գործընկերներն էլ պատասխան քայլերի կդիմեն ամերիկյան արտահանումների վրա՛՛։

Թրամփի որդեգրած այս դիրքն արժանանում է նաեւ Կոնգրեսում նրա կուսակից բարձրաստիճան օրենսդիրների քննադատությանը, ովքեր նշում են, որ այս գործընթացը կարող է հանգեցնել առեւտրային պատերազմի։

Ադամսի խոսքերով, ամերիկացիների վրա մեծ ազդեցություն չի թողնելու տարիֆների սահմանումը, քանի որ, ասում է նա, սովորական քաղաքացիներն ամեն օր չէ, որ գնում են պողպատյա կամ ալյումինե ապրանքներ։

Իսկ ահա ՝՝Թերմաքս՛՛ ավտոընկերության գլխավոր կառավարչի խոսքերով էլ սակայն, իր ընկերության նման հաստատությունները ավելի խորը մտածելու կարիք ունեն։ ՝՝Եթե հում նյութի գները բարձրանան 25 տոկոսով, որպես գործարար, պիտի որոնեմ ուրիշի՛ց նույն ապրանքը գնելու ուղիներ, ասում է Մարք Սմիթը՛՛։

Թրամփի հայտարարությունից հետո, դրամի շուկայում գների անկում գրանցվեց։ Սակայն գները սկսում են բարձրանալ այն հույսով, որ ԱՄՆ-ի նախագահը հետ կկանգնի տարիֆներ սահմանելու մասին իր որոշումից։

Facebook Forum

XS
SM
MD
LG