Մատչելի հղումներ

՝՝Հրեաները Թրամփին հիշելու են դարեդար՛՛. Իսրայելի վարչապետ


՝՝Հրեաները Թրամփին հիշելու են դարեդար՛՛. Իսրայելի վարչապետ
please wait

No media source currently available

0:00 0:01:36 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձեւ սրահում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Սիրիայում իրանական ուժերի աճող ներկայությանը վերաբերող հարցեր։ Նրանք անդրադարձել են նաեւ Սիրիայում մշտական բազա ունենալու Թեհրանի նպատակներին։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետը Մերձավոր Արեւելքում Իրանի աճող դերը համարում է սպառնալիք ու Թեհրանի գործողություններն անվանում ագրեսիա։ Նրան մեծապես մտահոգում է այն հանգամանքը, որ չնայած միջազգային համաձայնագրին, Իրանը չի հրաժարվում միջուկային իր նկրտումներից։

Բենյամին Նեթանյահուն Թրամփին հորդորում էր, որ Իրանին պետք է կանգնեցնել։ ՝՝Դա մեր ընդհանուր մարտահրավերն է՛՛, ասում էր նա։

Վաշինգտոնում բարձր պաշտոնյաների ու քաղաքական վերլուծաբանների շրջանում տարածվել է մտավախություն այն մասին, որ կարող է պատերազմ սկսվել Իսրայելի ու Իրանի միջեւ։

Ինչպես Հադսընի հաստատության վերլուծաբաններից Մայքըլ Փրիջենթն է ասում, ՝՝Իրանն իր իրական մտադրությունները ցուցադրում է ամեն կերպ, լինի հրթիռային համակարգերի, թե Իրաքից դեպի Սիրիա ու Լիբանան իր զինված ուժերին վերատեղաբաշխելու կարողությունների միջոցով՛՛։

Ինչ վերաբերում է Թրամփին, վերջինս իր խոսքում անուններով չէր նշում Իրանը կամ Սիրիան։ Սակայն հայտարարեց, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգները սերտորեն են համագործակցում պաշտպանության հարցերում եւ տարածաշրջանում ահաբեկչության դեմ իրականացվող պայքարում։ Թրամփը նաեւ վստահություն արտահայտեց այն մասին, որ իր վարչակազմին կհաջողվի խաղաղության բանակցությունների սեղանի շուրջ բերել Իսրայելն ու պաղեստինցիներին։
՝՝Սա ամենադժվար գործարքն է։ Այս հարցը տարիների, երկար տարիների հակասությունների, անկեղծ ասեմ՝ նաեւ ատելության հենք ունի։ Եվ այստեղ բացի տարածքային խնդրից, առկա են շատ ու շատ այլ հարցեր՛՛։

Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ էլ ասաց, թե ծրագրում է շուտով մեկնել Երուսաղեմ՝ այստեղ ԱՄՆ-ի դեսպանատունը պաշտոնապես բացելու արարողությանը մասնակցելու համար։ Հիշեցնենք, որ Թել Ավիվից ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու Թրամփի որոշումը շատերն են համարում հակասական։

Նեթանյահուն Թրամփին ասում է, թե հրեա ժողովուրդը նրան հիշելու է դարեդար։

Facebook Forum

XS
SM
MD
LG