Մատչելի հղումներ

Վաշինգտոնն ու Պեկինն առևտրային նոր պատերազմի շեմին


ԱՄՆ-ի նախագահի որոշումն ալյումինի և պողպատի ներմուծման համար նոր մաքսային սակագներ սահմանելու մասին մտահոգության ալիք է բարձրացրել աշխարհում: Դրան միացել է նաև Չինաստանը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն ալյումինի և պողպատի ներմուծման նոր մաքսային սակագների մասին մտահոգություն է առաջացրել Չինաստանում: Չինաստանի փոխարտգործնախարար Ժանգ Յեսուինը հայտարարել է, որ Պեկինը թույլ չի տալու իր առևտրային շահերի ոտնահարում:

«Չինաստանը չի ցանկանում առևտրային պատերազմ ԱՄՆ-ի հետ, սակայն չենք պատրաստվում անգործ նստել, եթե ոտնահարվեն Չինաստանի շահերը»,-հայտարարել է փոխարտգործնախարարը Չինաստանում օրենսդիրների տարեկան համագումարից առաջ հրավիրված մամլո ասուլիսին:

Փոխարտգործնախարար Ժանգը, ով նախկինում հանդիսացել է Չինաստանի դեսպանն ԱՄՆ-ում, ընդգծում է, որ երկու կողմերի շահերից է բխում հարգել և ճիշտ գնահատել միմյանց ռազմավարական նպատակները, ինչպես նաև պահպանել ամերիկա-չինական հարաբերությունները:

«ԱՄՆ-Չինաստան առևտրային հարաբերությունները հենվում են փոխշահավետության և համագործակցության վրա: Հաշվի առնելով երկու երկրների միջև առևտրի չափը, իսկ անցած տարի այն անցավ 580 միլիարդ դոլար ցուցանիշը՝ բնական է, որ կարող են առաջանալ որոշ խնդիրներ»,- նշում է փոխարտգործնախարարը:

Ժանգի կարծիքով առևտրային կապերի զարգացման և բարելավման համար լավագույն միջոցն է շուկաների հետագա ընդլայնումն ու համագործակցության խորացումը:

Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը նախատեսում է 25 տոկոսով մեծացնել պողպատի և 10 տոկոսով՝ ալյումինի ներմուծման սակագները, որը դժգոհություն է առաջացրել Չինաստանի իշխանությունների կողմից: Չնայած այս որոշման հիմնական շարժառիթը ամերիկա-չինական հարաբերություններն են, սակայն որոշումը մտահոգություն է առաջացրել նաև այլ տերությունների շրջանում: Այն կազդի նաև Կանադայի և եվրոպական երկրների վրա, որոնք զգուշացրել են, որ այս ուղղությամբ ստիպված են լինելու դիմել հակաքայլերի:

Facebook Forum

XS
SM
MD
LG