Մատչելի հղումներ

Թրամփի վարկանիշը՝ Ռուսաստանի հետ կապված հետաքննության ընթացքում


Թրամփի վարկանիշը՝ Ռուսաստանի հետ կապված հետաքննության ընթացքում
please wait

No media source currently available

0:00 0:01:52 0:00

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ակվիտացել է Թրամփի նախագահական քարոզարշավի եւ Ռուսաստանի միջեւ հնարավոր գաղտնի հանդիպումների շուրջ անցկացվող հետաքննությունը։

ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Հոուփ Հիքսը հերթական ու մինչ այժմ վերջին բարձրաստիճան պաշտոնյան էր, որը վերջերս ներկայացավ Կոնգրեսի անվտանգության հարցերով հանձնաժողով՝ պատասխանելու կոնգրեսականների սուր հարցերին՝ սակայն հրաժարվելով պատասխանել դրանցից մի քանիսին։

Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շինֆն էլ ասում է, թե այս կեցվածքը ոչ թե ՝՝գործադիր իշխանության ներկայացուցչի արտոնություն է, այլ գործադիր իշխանության հաստ պատ՛՛։

Իսկ Ռուսաստանի հետ հնարավոր գաղտնի հանդիպումների մասին մեղադրանքներն ուսումնասիրող հետաքննությունը շարունակում է լարվել։ Թրամփի ընտրարշավի թիմի նախկին նախագահ Փոլ Մանաֆորդը չորեքշաբթի օրը մերժել է իր դեմ, այդ թվում՝ դրամի լվացման մասին ներկայացված մեղադրանքները։ Այս պաշտոնում նրա նախկին տեղակալ Ռիք Գեյթսն անցյալ շաբաթ սակայն իրեն մեղավոր էր ճանաչել դատախազներին ստելու մեջ եւ այժմ համագործակցում է հետաքննիչների հետ։

Իսկ նախագահ Թրամփը Ռուսաստանի հարցով հետաքննությունը թվիթերյան իր գրառումներում նորից անվանում է ՝՝վհուկաորս՛՛։

Սենատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի անդամներից Մարք Ուորները, հակադարձում է Թրամփին՝ կարեւորելով այս հետաքննությունը։ ՝՝Իմ ամբողջ գործունեության մեջ ես այս գործը համարում եմ ամենակարեւորը։ Ամբողջ ճշմարտությունը ջրի երես բերելու հանգամանքը չափազանց մեծ կարեւորություն ունի՛՛, ասում է նա։

Այս ընթացքը շարունակում է խտացնել Սպիտակ տան վրա ընկած ստվերը։ Վերլուծաբան Քոստաս Պանագոպուլոսի խոսքերով, ՝՝Դա մեծ վտանգ է Սպիտակ տան համար։ Ու դեռեւս չգիտենք, թե ինչպես այն ի վերջո կանդրադառնա նախագահի վրա՛՛։


Բրուքինգզի հաստատությունից Ջոն Հուդաքի խոսքերով էլ, այս հետաքննությունը շարունակելու է ավելի վնասել Թրամփի առանց այն էլ աննախադեպ ցածր վարկանիշը։

՝՝Ու եթե Կոնգրեսի այս տարվա ընտրությունների արդյունքում հանրապետականները կրեն պարտություն, Թրամփի այս պաշտոնավարման մնացյալ երկու տարիները կլինեն կորստաբեր՛՛։

Բայց վերլուծաբաններից Մայքըլ Բարոնի խոսքերով էլ, հետաքննության ընթացքը միայն փոքր ազդեցություն է գործել նրա աջակիցների շրջանում։

Այսինքն, մի կողմից կարծում են, որ Թրամփն ու հանրապետականներն աստիճանաբար կորցնում են վարկանիշը, մյուս կողմից ենթադրում, որ նման բան չկա։

Նման դեպքերում ասում են, սպասենք, կտեսնենք։

Facebook Forum

XS
SM
MD
LG