Մատչելի հղումներ

Օփիոիդները 2016-ին 64 հազար ամերիկացիների մահվան պատճառ են հանդիսացել


ԱՄՆԳլխավոր դատախազ և արդարադատության նախարար Ջեֆ Սեշնզը ԱՄՆ-ի Օփիոիդների ճգնաժամի դեմ պայքարին անդրադառնալով՝ հայտարարել է նոր և ավելի խիստ պատժամիջոցների մասին:

Օփիոիդային ցավազրկողներն ու սինթետիկ oփիոիդները 2016 թվականին 64 հազար ամերիկացիների մահվան պատճառ են հանդիսացել: Անդրադառնալով օփիոիդի ճգնաժամին՝ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ և արդարադատության նախարար Ջեֆ Սեշնզը խիստ ուղերձ է հղել օփիոիդ արտադրողներին։

«Օգտագործելով մեր ունեցած բոլոր լծակները՝ ինչպես նաև՝ քաղաքացիական և քրեական օրենսգրքով սահմանված տուգանքների միջոցով մենք պատասխանատվության կենթարկենք օրինազանցներին», - հայտարարել է Սեշնզը:

ԱՄՆ-ի նահանգային ղեկավարությունը նույնպես աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ: «Մենք հանդիպում ենք իմ գրասենյակում երկու շաբաթը մեկ, քննարկում ենք կանխարգելմանն ուղղված մեր քայլեր: Մեր ընդունած օրենսդրական բարեփոխումների արդյունքում բժիշկների դուրս գրած դեղատոմսը այսուտհետև ուժի մեջ կլինի ընդամենը յոթ օր և բժիշկները, հատուկ վերապատրաստում անցնելուց հետո, պետք է ամեն օր զեկուցեն դուրս գրված դեղորայքի մասին», - ասում է Ալյասկայի նահանգապետ Բիլ Ուոքերը: Խստացվում են նաև պատժամիջոցները:

«Նախկինում ատամնաբույժն էլ կարող էր OxyContins-ի հաբեր նշանակել, բայց այժմ մեր նահանգում՝ Օհայոյում նման բան չկա: Օրինազանցները զրկվում են իրենց արտոնագրից և քրեորեն հետապնդվում», - ասում է Օհայոյի նահանգապետ Ջոն Քասիչը:

Սեշնզը իր հայտարարության մեջ նաև նշել է, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը արդեն ավելի քան 120 ամբաստանյալների մեղադրանքներ է ներկայացրել օփիոիդների նշանակման և տարածման հետ կապված հանցագործությունների առնչությամբ: Սեշնզը նաև նշել է, որ փակվել է հայտնի «ԱլֆաԲայ» ինտերնետային կայքը, որի միջոցով համացանցում կատարվում էին ամենախոշոր ապորինի գործարքները:

XS
SM
MD
LG