Մատչելի հղումներ

Բարսելոնայում մեկնարկել է բջջային հեռախոսների ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների՝«Բջջային հեռախոսների համաշխարհային կոնգրես»​ ցուցադրությունը, որի շրջանակներում քննարկվելու է 478 մլրդ դոլար գնահատվող շուկայի զարգացումն ու ապագան:

Ի՞նչ նորարարություններ են սպասվում սմարթֆոնների աշխարհում:

«Կարծում եմ մենք հասել ենք մի կետի, երբ նորարարությունների առումով արդեն բարդ է որևէ նոր բան ակնկալելը: Տեսե՛ք, նույնիսկ Samsung և Apple ընկերությունների ապրանքատեսակների թարմացման փուլը 2- տարուց դարձել 3 տարի», - ասում է «Կանալիս» ընկերության վերլուծաբան Բեն Սթեյշնը:

Բջջային հեռախոսներ արտադրող ընկերությունները ներկայումս ավելի մեծ ուշադրություն են դարձնում սմարթֆոնի տեսախցիկի առանձնահատկություններին:

Samsung ընկերության նոր Galaxy S9 մոդելը հիմնականում չի տարբերվում նախորդ մոդելից, սակայն կատարելագործված տեսախցիկով ստացված պատկերի որակը անհամամեմատ բարձր է: Տեսախցիկը նույնիսկ վատ լուսավորության պայմաններում ապահովում է բարձր որակի պատկեր, տեսաձայնագրում արագ, ինչպես նաև՝ դանդաղ շարժման ռեժիմով:

Իսկ նրանց համար, ովքեր չեն ցանկանում, կամ չեն կարող 800 դոլար վճարել, Google- ը ստեղծել է նոր օպերացիոն համակարգ, որը կոչվում է Android Oreo Go: Այն հատուկ նախատեսված է ավելի մատչելի հեռախոսների համար:

«Android-ը ճանաչում է այդ տվյալները, այնպես որ YouTube- ում տվյալների փոխանցման հոսքը շուտով կդանդաղի, քանի որ բազմաթիվ զարգացող երկրներում տեսանյութը նվագելը կամ դիտելը բավականին թանկ է», - ասում է MOBILEGEEKS կայքից Նիքոլ Սքոտը:

Նոր օպերացիոն համակարգը իդեալական կլինի մի շարք մատչելի սմարթֆոնների, այդ թվում` Nokia- ի 1996թ-ին թողարկած հայտնի 8110 slider հեռախոսի վերափոխված մոդելի համար:

«Մենք շնորհակալ ենք Nokia ընկերությանը տարիների ընթացքում հրաշալի դիզայններ ստեղծելու համար: Եվ այս տարի հայտնի 8110 մոդելը վերադառնում է, բայց արդեն 4G- ով և Wi-Fi- ով», - ասում է HMD ընկերության տնօրեն Ֆլորիան Սիչը:

Բջջային հեռախոսների ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների կոնգրեսում ներկայացված են տարատեսակ փոքր սարքեր և աքսեսուարներ,այդ թվում ռոբոտներ՝ կարճ ասած այն ամենը ինչը կարող է զարմացնել մրցակցեցներին և գրավել հաճախորդների ուշադրությունը:

XS
SM
MD
LG