Մատչելի հղումներ

Ինչպես կանխել Ռուսաստանի ներգրավվածությունը ԱՄՆ-ի գալիք ընտրություններին


Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Մայք Ռոջերս

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը չի տրամադրել իրեն որևէ հատուկ հանձնարարականներ 2018 թվականի ընտրություններին Ռուսաստանի ներգրավվածությունը կանխելու վերաբերյալ:

Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Մայք Ռոջերսը Սենատի բանակի հարցերով հանձնաժողովի լսումներին հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը իրեն չի տրամադրել հավելյալ լիազորություններ գալիք ընտրություններին Ռուսասատնի հնարավոր ներգրավվածությունը կանխելու վերաբերյալ:

«Կանխարգելիչ միջոցներ չձեռնարկելու դեպքում 2016 թվականի միջադեպը չի դիտարկվի որպես եզակի դեպք, այլ կդառնա օրինաչափություն: Մեր հիմնական խնդիրն է հասկանալ ինչպիսի տնտեսական, դիվանագիտական կամ տեխնոլոգիական լծակներ ունենք և կամ ինչպիսի ռազմավարությունհարկավոր որդեգրել: Չենք կարող ասել, որ ոչինչ չի արվել, ուղակի կարծում եմ դա բավարար չէ»,- հայտարարել է Ռոջերսը:

Ըստ Ռոջերսի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եզրակացնում է, որ մեծ գին չի վճարի ԱՄՆ-ի ընտրություններին ներգրավվելու դիմաց:

Սպիտակ տունը չի մեկնաբանել Ռոջերսի լիազորությունների հարցը, սակայն հավաստիացրել է, որ նախագահ Թրամփը դիտարկել է տարբերակներ ՝ Ռուսաստանի հնարավոր ներգրավվածությունը գալիք ընտրություններին կանխելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG