Մատչելի հղումներ

Վաշինգտոնում փողոցը վերանվանվեց Նեմցովի անունով


ԱՄՆ-ի մայրաքաղաքում Ռուսաստանի դեսպանության հանդիպակաց փողոցը վերանվանվել է ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի անունով, ով երեք տարի առաջ սպանվել էր Մոսկվայում:

Վաշինգտոնում կայացավ Ռուսաստանի դեսպանության հանդիպակաց փողոցի վերանվանման միջոցառումը, որը ստացավ Բորիս Նեմցով պլազա անունը ի պատիվ 2015 թվականին Մոսկվայում սպանված Ռուսաստանի ընդդիմադիր գործչի: Միջոցառմանը մասնակցում էին Նեմցովի դուստրը, Վաշինգտոնի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ամերիկացի օրենսդիրներ:

Իր ելույթում Նեմցովի դուստրն ընդգծեց միջոցառման աննախադեպ բնույթը:

«Դժվար է նկարագրել, թե ինչ եմ զգում այս պահին, քանի որ մենք երկար ենք պայքարել: Ներգրավված էին շատ մարդիկ: Հպարտ եմ տեսնելու Բորիս Նեմցովի անվան փողոցի ցուցանակն այստեղ»,- հայտարարել է Ժաննա Նեմցովան:

Հիշեցնենք, որ 2015 թվականին նախքան սպանությունը Նեմցովն աշխատում էր Ուկրաինայի հակամարտությունում Ռուսաստանի ներգրավվածության մասին զեկույցի վրա:

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, պատասխանելով վերանվանման միջոցառման մասին հարցին, նշել է.

«Վերահաստատում ենք մեր կոչը Ռուսաստանի իշխանություններին իրենց պարտավորությունների իրականացման անհրաժեշտության վերաբերյալ այն է՝ պաշտպանել մարդու իրավունքները, ներառյալ մտքի, խոսքի ազատության ու ազատ արտահայտման իրավունքը: Հորդորում ենք Ռուսաստանի կառավարությանն արդար դատաստանի առջեւ պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են Նեմցովի սպանության կազմակերպման մեջ»,- հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Հեյվեր Նայերթը:

Մոսկվայում նույնպես այս օրերին հազարավոր մարդիկ իրենց հարգանքի տուրքն են մատուցել ընդդիմադիր գործչի հիշատակին:

«Նա բացառիկ մարդ էր՝ համարձակ, ազնիվ եւ ազնիվ սկզբունքների տեր։ Հուսով եմ մեկ օր այս կամուրջը կվերանվանվի նրա անունով»:

Facebook Forum

XS
SM
MD
LG