ԱՄՆ-ի Կոնգրեսը չի եկել համաձայնության DACA ծրագրի շուրջ, որի արդյունքում վաղ տարիքում իրենց ծնողների հետ անօրինական ԱՄՆ ներգաղթած բազմաթիվ երիտասարդներ կանգնած են արտաքսման վտանգի առջև՝ չնայած ԱՄՆ-ի դատարանների որոշմանը «դրիմերների»-ն պաշտպանելու վերաբերյալ:
Վերաքննիչ դատարանը օրերս հրաժարվեց լսել Թրամփի վարչակազմի ներկայացրած բողոքը՝ «դրիմերների-ի կարգավիճակի վերաբերյալ առաջին ատյանների դատարանների որոշումների մասին:
Նախագահ Թրամփը քննադատել է դատարանների որոշումները:
«Ցավալի է, որ յուրաքանչյուր գործ հասնում է Գերագույն դատարան: Եվ դա խոսում է մեր դատական համակարգի բացթողումների մասին: Շատ ցավալի է, բայց DACA-ի հարցը դեռ քննվում է, կտեսնենք, թե ինչ կլինի հետո»,- ասում է նախագահ Թրամփը:
Նշենք, որ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշել է չարտաքսել «դրիմերներին», սակայն դա դեռևս խնդրի վերջնական լուծում չէ:
Հիշեցնենք նաև, որ այս ամսվա սկզբին ԱՄՆ-ի Սենատը չեկավ համաձայնության ներգաղթի վերաբերյալ մի շարք օրինագծերի շուրջ, որոնց թվում էր նախորդ վարչակազմի կողմից առաջադրված DACA ծրագիրը:
Թե ՛ Դեմոկրատ եւ թե՛ հանրապետական սենատորները սակայն հայտարարում են, որ DACA ծրագիրը շարունակում է մնալ օրակարգում:
Facebook Forum