Մատչելի հղումներ

Նյու Յորքի առաջին հարձակման 25-րդ տարելիցը


Նյու Յորքի առաջին հարձակման 25-րդ տարելիցը
please wait

No media source currently available

0:00 0:01:36 0:00

Ահաբեկիչները 1993 թվականին 5ՕՕ կիլոգրամ պայթուցիկներով պայթյուն իրականացրին Նյու Յորքի Առեւտրի համաշխարհային կենտրոնում, ինչի արդյունքում 6 մարդ զոհվեց, ավելի քան 1ՕՕՕ այլոք ստացան մարմնական վնասվածքներ։ Փետրվարյան հարձակումից 25 տարի անց զոհվածների հարազատները հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին։

2Օ11 թվականի սեպտեմբերյան ահաբեկչությունն անջնջելի հետք թողեց ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ ահաբեկիչների հարձակումների արդյունքում փլուզվեցին Նյու Յորքի Առեւտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքերերը։ Սակայն դրանից 7 տարի առաջ տեղի էր ունեցել մեկ այլ հարձակում ընդդեմ այս կենտրոնի՝ դառնալով 6 զոհերի պատճառ։

Ինչպես 93 թվականի փետրվարյան այդ օրվա զոհերի հարազատներն են ասում, այդ օրն ընդգծեց Ամերիկայի խոցելիության փաստը։
25 տարի առաջ էին ահաբեկիչները ծրագրել փլուզել զույգ երկնաքերերը՝ շենքի ստորգետնյա ավտոկայանում պայթեցնելով կիսաբեռնատար ավտոմեքենայի մեջ լցված պայթուցիկները։ Նրանք այդ օրը չհասան իրենց ամբողջ նպատակի իրականացմանը, սակայն փաստն ապացուցեց, ասում են զոհերի հարազատները, թե որքան խոցելի են մարդիկ ամենօրյա կյանքում։

՝՝Ամեն օր փողոցում հանդիպում ենք մարդկանց, ու չգիտենք, որ նրանք կարող են մի վայրկյանի ընթացքում հեռանալ մեզնից։ Այդպես պատահեց 1993 թվականի փետրվարի 26-ին։ Մենք տեսանք մեր հարազատներին այդ օրը, սակայն նրանք այլեւս չվերադարձան՛՛։

93 թվականի զոհերի հիշատակի օրը նաեւ կյանքի ոգեշնչման օր էր Նյու Յորքում, երբ ներկաները հուշեր էին պատմում իրենց հարազատների կյանքից, պատմություններ նրանց մասին, ովքեր առաջինն այդ օրը հասան օգնության։ Լիսա Քնեփի ամուսինն այդ օրը կորցրել էր իր հորը։ Ու նա կարեւոր է համարում իրենց երեխաներին մեծ հոր մասին պատմելը ու հայրենասիրական ոգով դաստիարակելը։

Ներկաները գտնում են, որ հարազատներին կենդանի կարող են պահել՝ նրանց հիշելով ու նրանց մասին իրենց զավակներին ու թոռներին պատմելով։

՝՝Դա հեշտ չէ՛՛, ասում են նրանք ու հավելում, որ միայն դա է մխիթարում։

Facebook Forum

XS
SM
MD
LG