Մատչելի հղումներ

Աշխարհը սպասում է Հյուսիսային Կորեայի ու ԱՄՆ-ի միջեւ հանդիպմանը


Աշխարհը սպասում է Հյուսիսային Կորեայի ու ԱՄՆ-ի միջեւ հանդիպմանը
please wait

No media source currently available

0:00 0:01:30 0:00

ԱՄՆ-ի նախագահը համաձայն է բանակցել Հյուսիսային Կորեայի հետ, միայն, իր խոսքերով ասած, ՝՝ճիշտ պայմաններում։ Նա նախազգուշացնում է, որ եթե Փհենյանը չհրաժարվի միջուկային զենքերի ու բալիստիկ հրթիռների իր ծրագրից, ՝՝մարդկային մեծ թվով կորուստներ կգրանցվեն, այնքան մեծ կորուստներ, որ որեւէ մեկը չի կարող կանխատեսել՛՛։

Հարավային Կորեայում Օլիմպիական խաղերի ավարտից հետո բոլորի ուշադրությունը նորից սեւեռվում է Հյուսիսի վրա, այս երկրի միջուկային զենքերի ու բալիստիկ հրթիռների ծրագրի վրա։

Նախագահ Թրամփը ներկա լարված ու փակուղային իրավիճակի համար մեղադրում է իր նախորդներին։ ՝՝Նախորդ նախագահները պետք է այս հարցը լուծած լինեին անցած 25 տարիների ընթացքում։ Նրանք խոսել են 25 տարի։ Ու գիտե՞ք ինչ է տեղի ունեցել։ Ոչինչ էլ տեղի չի ունեցել՛՛, հայտարարել է նա։

Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը նույնպես նշել է, որ Հյուսիսի հետ երկխոսելու արդյունքը պիտի լինի ապամիջուկայնացումը։

՝՝Իսկ մինչ այդ Միացյալ Նահանգներն ու աշխարհը պիտի ըմբռնեն, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ծրագրերը փակուղում են՛՛։
Լարված իրավիճակն ավելի սրվեց անցյալ տարի, երբ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդին ՄԱԿ-ում արտասանած իր ելույթի ժամանակ անվանեց ՝՝հրթիռային մարդ՛՛, իսկ Հյուսիսի առաջնորդ Կիմ Ջոնգ Ընը Թրամփի կողմից Ասիա կատարած այցն անվանեց ՝՝պատերազմի հրձիգի՛՛ այցելություն։

Թե որքան է մոտ Հյուսիսը միջուկային հարձակում իրականացնելու կարողությանն ու ունակություններին, դեռեւս մնում է որպես անպատասխան հարց, ասում են վերլուծաբանները։ Նրանցից Դեննի Ռոյը ընդգծում է այն փաստը, որ Հյուսիսն այս տարի դեռեւս չի իրականացրել որեւէ փորձարկում։ ՝՝Հիմա շատ կարեւոր է տեսնել, թե արդյոք Հյուսիսը կշարունակի այս լռությունը։ Եթե վերսկսեց փորձարկումները, նշանակում է մենք դժբախտաբար հետ ենք վերադառնում ելման դրություն՛՛։

Ինչ վերաբերում է Հարավի ու ԱՄՆ-ի համատեղ զորավարժություններն այս տարածաշրջանում դադարեցնելու Հյուսիսային Կորեայի պահանջին, այն չի բավարարվում։ Հարավային Կորեան ու ԱՄՆ-ը ծրագրում են նոր զորավարժություններ գարնան վերջին։

Facebook Forum

XS
SM
MD
LG