Մատչելի հղումներ

Սիրիայի Ղութայի շրջանում չի երեւում պատերազմի ավարտի որեւէ նշան


Սիրիայի Ղութայի շրջանում չի երեւում պատերազմի ավարտի որեւէ նշան
please wait

No media source currently available

0:00 0:01:11 0:00

Նոր մարտեր են կիրակի օրը սկսվել Սիրիայի արեւելյան Ղութայի շրջանում։ Ապստամբ ուժերի վերահսկողության տակ գտնվող այս շրջանում նոր բախումները սկսվեցին՝ անտեսելով 3Օ-օրյա հրադադար հաստատելու ՄԱԿ-ի ընդունած որոշումը։

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարեւանությամբ գտնվող արեւելյան Ղութայի շրջանը, որը դեռեւս գտնվում է ապստամբ ուժերի վերահսկողության ներքո, նորից հայտնվել է ռմբակոծությունների տակ։ Սակայն դրանից միայն մեկ օր առաջ էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել 3Օ օր հրադադար հաստատելու մասին որոշում։

Որոշման բանաձեւն ընդունվելուց հետո, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին քննադատել էր Ռուսաստանին՝ քվեարկությունը ձգձգելու համար։

Նրա խոսքերով, ՝՝Այս Խորհրդում Ռուսաստանի պատճառով մեկ րոպե ուշացումը նշանակում է մարդկային նոր տառապանքներ։ Իսկ այդ ուշացման պատճառը միայն մի քանի բառերի ու մի քանի ստորակետի փոփոխություններն էին։ Իսկ Սիրիայի ժողովուրդը չպիտի մարդկային կորուստներ տա, քանի դեռ ռուսական պատվիրակությունը հրահանգների է սպասում Մոսկվայից, կամ քննարկումներ է անցկացնում սիրիական կողմի հետ՛՛։

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարության աջակից ռուսական կողմն ԱՄՆ-ի քննադատություններին հակադարձում է ՄԱԿ-ում իր դեսպան Վասիլի Նեբենզիայի խոսքերով։

՝՝Չի կարելի աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար ահաբեկչության դեմ պայքարը դարձնել արդարացման միջոց։ Իսկ ԱՄՆ-ը հենց դա է անում Սիրիայում՛՛, ասել է Նեբենզիան։

Ըստ որոշ տեղեկությունների, անցյալ շաբաթ սկսված ռմբակոծություններից հետո այստեղ զոհերի թիվն անցել է 5ՕՕ-ը։ Մարդիկ այստեղ չեն հավատում, որ վերջին այս հրադադարը որոշակի դրական դեր կխաղա ապստամբ ու կառավարական ուժերի միջեւ մարտերը դադարեցնելու հարցում։

Սիրիայի բնակիչներն այստեղ ամենուր ունեն մեծ օգնության կարիք։ Սակայն որեւէ առաջընթաց չի նկատվում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։

Facebook Forum

XS
SM
MD
LG