Մատչելի հղումներ

Կոնգրեսը՝ զենքի վաճառքը խստացնելու պահանջի ներքո


Կոնգրեսը՝ զենքի վաճառքը խստացնելու պահանջի ներքո
please wait

No media source currently available

0:00 0:01:46 0:00

ԱՄՆ-ի օրենսդիրներն այս շաբաթ վերադառնում են Վաշինգտոն, որտեղ Ֆլորիդայի դպրոցներից մեկում իրականացված սպանդից հետո այս օրերին աճում է հրազենի վաճառքը խստացնելու պահանջը։

Վիետնամական պատերազմի օրերից ի վեր Ամերիկան չէր տեսել Վաշինգտոնից իրական քայլեր պահանջող դպրոցական աշակերտների նման ակտիվություն։

Զենքերի վաճառքը խստացնելու նրանց պահանջին ի պատասխան նախագահ Թրամփը խոստանում է, իր խոսքերով ասած, ՝՝մի բան անել՛՛։ Նա հորդորում է Կոնգրեսին օրենք ընդունել զենք գնելու նպատակ ունեցող անձանց տվյալները խստորեն ստուգելու ու կիսաինքնաձիգ հրացանները լիովին ինքնաձիգ դարձնող սարքերի վաճառքն արգելելու մասին։ Սակայն մյուս կողմից էլ հորդորում է, որ դպրոցները թույլ տան իրենց ուսուցիչներին զինվել։

՝՝Ինչու՞ ենք պաշտպանում մեր օդանավակայանները, բանկերն ու պետական հաստատությունները, սակայն չենք պաշտպանում դպրոցները։ Ժամանակն է, որ մեր դպրոցները դարձնենք անխոցելի՛՛, ասել է Թրամփը։


ԱՄՆ-ում հզոր կառույց համարվող Հրազենի ազգային ընկերակցությունն իհարկե պաշտպանում է ուսուցիչներին զինելու առաջարկը, եւ իհարկե դեմ է զենքի վաճառքը խստացնելու առաջարկին։ Ընկերակցության խոսնակ Դանա Լոեշի խոսքերով, Ֆլորիդայի ողբերգությունը կկանխվեր, եթե տեղական ու դաշնային իշխանություններն ուշադրություն դարձրած լինեին սպանդն իրականացրած անչափահասի մասին ներկայացված բազմակի նախազգուշացումներին։

Իսկ ուսուցիչներին զինելու առաջարկը հիմնականում մերժում են նահանգների թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատ կառավարիչները, ուսուցիչներից շատերը։

1994 թվականին Կոնգրեսն ընդունել էր մարտական զենքերն արգելելու մասին որոշում։ Ուղիղ տասը տարի անց լրացավ այդ օրենքի ժամկետը, որից հետո Ամերիկայի պատմության մեջ գրանցվեցին 1Օ ամենամահաբեր հարձակումները։

Դեմոկրատ կոնգրեսականներն այժմ ցանկանում են վերընդունել օրենքը։ Նրանցից Թեդ Դոյչն ասում է. ՝՝Ամերիկայում մենք հրազենային կորպորացիաների շահն ավելի վեր ենք դասում մեր աշակերտների կյանքից՛՛։

Զենքն ԱՄՆ-ում ընդհանրապես արգելելու առաջարկն օրենք դառնալու որեւէ հնարավորություն չունի հանրապետական մեծամասնություն ունեցող Կոնգրեսում։ Սակայն վաճառքը խստացնելու պահանջի շուրջ օրեցօր աճող պայքարն ունի իր նպատակին հասնելու հնարավորություն։

Facebook Forum

XS
SM
MD
LG