Մատչելի հղումներ

 
Սիրիայի արևելյան Ղութայի բնակիչ. «Ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են ամեն ինչ»

Սիրիայի արևելյան Ղութայի բնակիչ. «Ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են ամեն ինչ»


Սիրիա, Ղութայի արևելյան շրջան, փետրվարի 21, 2018թ.
Սիրիա, Ղութայի արևելյան շրջան, փետրվարի 21, 2018թ.

Սիրիայում կրկին խախտվել է զինադադարը: Կան նոր զոհեր: ՄԱԿ-ը կոչ է անում դադարեցնել ռմբակոծումները և վերականգնել զինադադարը:

Սիրիայում արդեն մի քանի օր է խախտվում է զինադադարը: Կառավարական ուժերը շարունակում են ռմբակոծել Դամասկոսից ոչ հեռու գտնվող Ղութայի արևելյան շրջանը: Այս հատվածը, որի բնակչությունը կազմում է մոտ 400 հազար մարդ, ընդդիմադիր զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքներից է:

Ռմբակոծումների արդյունքում գրանցվել են բազմաթիվ զոհեր: Սիրիայի հակամարտությամբ զբաղվող մարդու իրավունքների խումբը հաղորդում է, որ զինադադարի վերջին խախտումների արդյունքում զոհվել է առնվազն 426 մարդ, որոնցից մոտ հարյուրը երեխաներ են: ՄԱԿ-ի տրամադրած տվյալների համաձայն փետրվարի 19-ից զոհերի թիվը հասնում է 300-ի:

«Ես չգիտեմ, որտեղ հուղարկավորեմ զոհված որդուս, շարունակվող ռմբակոծումների ու հրետակոծումների պատճառով: Ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են ամեն ինչ»,- ասում է որդուն կորցրած մի տղամարդ:

ՄԱԿ-ը կոչ է արել անմիջապես դադարեցնել ռմակոծումներն արևելյան Ղութայում ու վերադառնալ զինադադարի ռեժիմին, որին պետք է հաջորդի անհապաղ մարդասիրական օգնության ցուցաբերումը տուժածներին ու տեղի բնակչությանը:

«Զինադադարին պետք է հաջորդի արևելյան Ղութայում անհապաղ մարդասիրական օգնության ցուցաբերումն ու բժշկական օգնության նպատակով տարհանումը: Հատուկ բանագնացը կոչ է անում Ասթանայի գործընթացի երաշխավորներին հրավիրել հրատապ հանդիպում և վերականգնել զինադադարը: Նա զգուշացնում է, որ Հալլեպի նախադեպը չի կարող կրկնվել»,- հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակ Ալեսանդրա Վելուչին:

Հիշեցնենք, որ Ասթանայի գործընթացի երեք երաշխավոր պետություններն են Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը: Սիրիայում զինադադարի վերականգնումը կքննարկի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Facebook Forum

XS
SM
MD
LG