Մատչելի հղումներ

Քրդական խնդիրը Սիրիայում` թուրք վերլուծաբանների տեսանկյունից


Քրդական խնդիրը Սիրիայում` թուրք վերլուծաբանների տեսանկյունից
please wait

No media source currently available

0:00 0:01:49 0:00

Սիրիայի Աֆրինի շրջանում են գտնվում այս երկրի կառավարությանն աջակից ուժերը, երբ Թուրքիան էր ծրագրում այն վերցնել իր վերահսկողության ներքո: Խնդիրն այստեղ նախ եւ առաջ քրդական ուժերն են:

Թուրքիան չի դադարեցնի քրդական զինված խմբավորումների դեմ հյուսիսային Սիրիայում ռազմական իր գործողությունները: Այս կարծիքն են հայտնում թուրք վերլուծաբանները` անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների հայտարարություններին այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարության կողմնակից ուժերը մուտք գործեցին Աֆրին:

Հիշեցնենք, որ Թուրքիան հունավարի 20-ին սկսեց ‘’Ձիթապտղի ճյուղ’’ ռազմական գործողություններն ընդդեմ Աֆրինում տեղակայված Քրդական ժողովրդի պաշտպան միավորումների, ինչը նոր ճակատ էր Սիրիայի պատերազմում:

Թուրք վերլուծաբաններն ասում են, թե Սիրիայի կառավարությանը հավատարիմ ուժերի մուտքը Աֆրին, որտեղ Թուրքիայի բանակային ուժերը կռվում են ընդդեմ քրդերի, ունի այս տարածաշրջանից Թուրքիային դուրս մղելու մտադրություն:

Թուրքիան այս տարածաշրջանը համարում է անվտանգության բնագավառում իր ամենամեծ մտահոգությունը, քանի որ այստեղ տեղակայված քրդական զինված խմբավորումներին, այդ թվում Ժողովրդի պաշտպան միավորումներին համարում է Քրդական աշխատավորական կուսակցության դաշնակիցներ: Իսկ այս կուսակցությունը մի քանի տասնամյակ զինված պայքար էր մղում Թուրքիայի հարավարեւելյան հատվածներում անկախություն կամ ինքնավարություն ձեռքբերելու նպատակով`սպառնալիք դառնալով Թուրքիայի տարածքային ամբողջականության համար:

Սակայն, ասում են վերլուծաբանները, թուրքական ուժերը խուսափել են Սիրիայի կառավարական ուժերի հետ բախվելու հնարավորությունից դիվանագիտական մի քանի քայլերի արդյունքում:

Միայն թուրք վերլուծաբանների կարծիքը ներկայացնելու համար ցանկանում ենք մեջբերել ‘’Hurriyet Daily News’’ օրաթերթի լրագրողներից Բարչին Յինանչի հետեւյալ խոսքերը. ‘’Այն պահից, երբ լուրեր ստացվեցին, որ Սիրիայի կառավարությանն աջակից ուժերը պատրաստվում են մուտք գործել Աֆրին, Թուրքիայի պաշտոնատար անձինք սկսեցին հեռախոսային դիվանագիտություն: Նախագահ Էրդողանն ամենասկզբից զանգահարել է Ռուսաստանի ու Իրանի իր պաշտոնակիցներին’’:

Թուրք վերլուծաբանները նաեւ կարծում են, որ Սիրիան իր հերթին հույս ունի Թուրքիայի միջոցով իր հյուսիսում թուլացնելու քրդական զորամիավորումների դերը:

Քաղաքական վերլուծաբան Ֆիլիզ Քաթմանի խոսքերով էլ, ‘’Թուրքիայի ռազմական հզորությունն ու այս երկրի կարեւորությունը հաշվի առնելով է, որ Սիրիայի կառավարությունը մեծ ակտիվություն չի ցուցաբերում ընդդեմ Անկարայի'':

Facebook Forum

XS
SM
MD
LG