Սպիտակ տունը տեղեկացրել է, որ Թրամփի վարչակազմը դիտարկում է Ռուսաստանի դեմ սահմանել նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ կապված 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին այս երկրի ներգրավվածության հետ:
Այս տեղեկությունն ի հայտ է եկել Թրամփի վարչակազմին ուղղված դեմոկրատների և հանրապետականների քննադատությունից հետո, ըստ որի, վարչակազմը դեռևս որևէ պատժամիջոց չի կիրառել Ռուսաստանի դեմ՝ կապված ընտրություններում վերջինիս միջամտության հետ:
Ըստ Սպիտակ տան, պատժամիջոցների սահմանումն իրավական գործընթաց է, որը դանդաղում է օրենսդրական պատճառներից ելնելով: Վարչակազմը չի արձագանքել քննադատությանը:
Հիշեցնենք, որ ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութցը լսումների ընթացքում օրենսդիրներին է ասել, որ Ռուսաստանը ծրագրում է միջամտել նաև նոյեմբերին կայանալիք ընտրություններին, քանի որ հաջողված է համարում 2016 թվականի ընտրություններին միջամտությունը: Այս հայտարարությունը վարչակազմի դեմ բարձրացրել է քննադատության ալիք։
Մոսկվայի միջամտության վերաբերյալ պնդումներին դեռևս չի արձագանքել նաև նախագահ Թրամփը:
Facebook Forum