Մատչելի հղումներ

Սիրիայի Ղութայի շրջանում ՝՝դժոխքը՛՛ շարունակվում է


Սիրիայի Ղութայի շրջանում ՝՝դժոխքը՛՛ շարունակվում է
please wait

No media source currently available

0:00 0:01:14 0:00

Սիրիայի Ղութայի շրջանում իրադրությունը շարունակում է վատթարանալ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսն այդ պատճառով դիմել է Անվտանգության խորհրդին՝ այստեղ 3Օ-օրյա հրադադար հաստատելու կոչով, օգնելու համար այս շրջանում դեռեւս գտնվող 4ՕՕ հազար քաղաքացիներին։

Սիրիայի կառավարական ու նրա դաշնակից ուժերը երկրի Ղութայի շրջանը պաշարման մեջ են պահում դեռեւս 2Օ13 թվականից ի վեր։ Իսկ վերջին շաբաթների ընթացքում կառավարական ուժերը փորձում են հետ գրավել ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքները, ինչի արդյունքում Գուտերեսի խոսքերով, այստեղ հաստատվել է ՝՝երկրային դժոխք՛՛։

՝՝Ղութան այլեւս չի կարող սպասել։ Ներգրավված բոլոր ուժերին կոչ եմ անում դադարեցնել կրակը, որպեսզի մարդասիրական օգնությունը տեղ հասնի՛՛, ասել է նա։
Գլխավոր քարտուղարը նաեւ հորդորում է, որ անհապաղ օգնության կարիք ունեցող 7ՕՕ մարդկանց տրվի տարհանման հնարավորություն։

Անվտանգության խորհուրդն արդեն սկսել է քննարկել 3Օ-օրյա հրադադար հաստատելու օրինագիծը։ Այդ ժամանակահատվածի համար նախատեսվում է շաբաթը մեկ անգամ այստեղ առաքել մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոշարասյուներ։
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքքի Հեյլին ասել է, որ բոլորն արդեն պիտի ըմբռնեն, որ այլեւս չի կարելի այս հարցն աչքաթող անել։ Սակայն դեռեւս պարզ չէ, թե արդյոք Անվտանգության խորհրդում կա ներքին համաձայնություն, թե՝ ոչ։

Իսկ երկրային դժոխքը Սիրիայի Ղութայի շրջանում դեռեւս շարունակվում է։

Facebook Forum

XS
SM
MD
LG