Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ծրագրում է զարկ տալ միջուկային զինատեսակներին


ԱՄՆ-ը ծրագրում է զարկ տալ միջուկային զինատեսակներին
please wait

No media source currently available

0:00 0:01:46 0:00

Սառը պատերազմի ավարտից 3Օ տարի անց այսօր նորից արդիական է դառնում միջուկային պաշտպանության խնդիրը։

ԱՄՆ-ի միջուկային զենքերի օդային, ցամաքային ու ծովային ռազմական բաղադրիչներն իրենց գործածության ժամկետը կլրացնեն եկող մեկ տասնամյակի ընթացքում։ Եվ փորձագետներն ասում են, որ եթե չիրականացվեն իրական քայլեր դրանք նորացնելու ուղղությամբ այն ժամանակ, երբ այլ պետություններ զարկ են տալիս միջուկային իրենց կարողություններին, կկանգնենք մեծ վտանգի առջեւ։

՝՝Ժառանգություն՛՛ հիմնադրամից Միքելա Դոդջի խոսքերով, այդ դեպքում կխոսվի զենքերի նոր մրցավազքի մասին։ ՝՝Բայց կարծում եմ, ասում է նա, ՝՝որ զենքերի մրցավազք արդեն իսկ սկսվել է, միայն այն տարբերությամբ, որ դրան դեռ չի մասնակցում ԱՄՆ-ը՛՛։

Վերլուծաբաններն ասում են, թե Ռուսաստանն ու Չինաստանը երկու տասնամյակ առաջ են անցել միջուկային զենքերի նորացման բնագավառում։
Մյուս կողմից ահագնանում է Հյուսիսային Կորեայից ու Իրանից սպառնացող վտանգը։


Այս ամենը հաշվի առնելով՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնն առաջարկում է երկու հավելում միջուկային իր զինանոցում։ Ըստ առաջարկության այս փաթեթի, նախ պիտի նորից զինանոց մտնեն ծովից արձակվող միջուկային թեւավոր հրթիռները, որոնք ԱՄՆ-ը կրում էր Սառը պատերազմի տարիներին։ Այս հրթիռները, որոնց թիրախը մթնոլորտում գտնվող որեւէ օբյեկտ է, ցամաքից կառավարվող են եւ ընթանում են կայուն արագությամբ ու կրում մեծ չափսերի մարտագլխիկներ։ Դրանք կարող են թռչել չափազանց ցածր բարձրությամբ։

Մյուսը, ինչի մասին խոսվում է Պենտագոնի ներկայացրած ցուցակում, սուզանավերից արձակվող բալիստիկ հրթիռներն են, որոնք կարող են հակակշռել ռուսական նմանատիպ զենքերին։
Բրուքինգզի հաստատությունից Մայքըլ Օ’Հենլոնն ասում է, թե կնախընտրեր տասը տարի առաջ գործող այն քաղաքականությունը, երբ կողմերը համաձայնվում էին կրճատել միջուկային իրենց զենքերը։

՝՝Սակայն չեմ կարծում՛՛, ասում է վերլուծաբանը, ՝՝որ Ռուսաստանն այսօր մեզ տալիս է այդ ընտրությունը։ Այսինքն պիտի լինենք ավելի հավակնոտ, քան կուզենայինք լինել՛՛։

Այնպես որ, եթե Օբամայի վարչակազմը շեշտը դնում էր ՝՝աշխարհն՝ առանց միջուկային զենքի՛՛ կարգախոսի վրա, սակայն՝ պահպանում ապահով ու արդյունավետ զինանոց, ապա Թրամփի վարչակազմը շեշտադրում է երկրորդը, այսինքն զարկ է տալիս զինանոցին՝ զենքերի վերահսկողությունը թողնելով երկրորդ պլանում։

Facebook Forum

XS
SM
MD
LG