Մատչելի հղումներ

Բացառիկ ձայնագրությունը նոր լույս է սփռում Սիրիայում  ռուս- ամերիկյան բախման խնդրին​


Ռուսները փորձում են քողարկել Սիրիայում Ամերիկյան բանակի հետ բախման զոհերի թիվը, բացառիկ ձայնագրությունը փաստում է հակառակը։

Ռուսաստանի ընդդիմությունն ու մամուլը տարակարծիք են ՌԴ արտգործնախարարի խոսնակ Մարիա Զախարովայի պնդմանը, ըստ որի Սիրիայի Դեր Զորի հատվածում ամերիկյան զորքերի հետ բախման ընթացքում զոհվել են Ռուսաստանի 5 քաղաքացիներ: Ինչպես հայտնում է Polygraph.info, զոհերի անհամեմատ մեծ թվաքանակի մասին են խոսում այլ աղբյուրներ, որոնց պնդմամբ ռուսական ռազմական մասնավոր ընկերության զորամիավորումները ենթարկվել են հարձակման նավթամշակող գործարանի ուղղությամբ իրենց առաջխաղացման փորձի ժամանակ:

Այս միջադեպի վերաբերյալ շրջանառության մեջ են դրվել մի քանի ձայնագրություններ, որոնք արտահոսել են մամուլ: Ըստ դրանց, զոհերի թիվն անցնում է 200-ը: Ռուսական մասնավոր ռազմական ընկերության շարասյունները ենթարկվել են նախ հրթիռակոծման, այնուհետև գնդակահարվել են օդից ամերիկյան ռազմական ուղղաթիռների կողմից: Ձայնագրությունում անհայտ անձը պնդում է, որ ամերիկյան կողմը տեղյակ էր, որ շարասյունը ռուսական է:

(Ուշադրություն` տեսանյութերը պարունակում են ոչ պատշաճ բառապաշար)

​Այս միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը: Ամերիկյան կողմը պնդում է, որ դիմել է ինքնապաշտպանության՝ ի պատասխան ասադամետ զորամիավորումների հարձակման:

«Մենք կօգտագործենք մեր զորքերը միայն եթե նրանց սպառնա վտանգ: Սա այդ դեպքն էր»,- հայտարարել է պետքարտուղարության մամլո խոսնակ Հեյվեր Նայերթը:

Ռուսական պաշտոնական կողմի 5 զոհերի մասին պնդմանը հակասում է նաև այն, որ, ինչպես նշում են մամուլի միջոցները, առնվազն 8 Ռուսաստանի քաղաքացիների հարազատներ ու ընկերներ հաստատել են իրենց մերձավորների զոհվելու փաստը փետրվարի 7-ի միջադեպի ժամանակ:

Հիշեցնենք, որ Սիրիայում են տեղակայված ռուսական բանակի մի քանի ռազմակայաններ: Ռուսաստանը հանդիսանում է նախագահ Բաշար Ասադի դաշնակիցը:

Որոշ աղբյուրների պնդմամբ Սիրիայում են գտնվոմ նաև ռուսական ռազմական մասնավոր ընկերության «Վագներ խմբի» զորամիավորումները: Մասնավոր ռազմականացած խմբավորումներն անօրինական են ըստ Ռուսաստանի օրենսդրության, սակայն հայտնի է, որ դրանք լայնորեն օգտագործվում են պաշտոնական Մոսկվայի կողմից տարբեր հակամարտություններում, ներառյալ Սիրիայում, Վրաստանում և Ուկրաինայում:

Փետրվարի 7-ի միջադեպի ընթացքում հարձակման ենթարկված զորամիավորումն ամենայն հավանականությամբ «Վագներ խումբ» ընկերության ռազմաշարասյունն էր: Դեռևս պարզ չէ, թե զոհվածներից քանիսն են հանդիսանում Ռուսաստանի քաղաքացիներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG