Մատչելի հղումներ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ալկոհոլը համարում է քաղծկեղի առաջացման առաջնային պատճառ: Մեկ այլ հետազոտություն անդրադարձել է մարդկային գենին ալկոհոլի հասցրած վնասին:

Ալկոհոլի վնասի մասին կան բազմաթիվ հետազոտություններ, բայց չափավոր օգտագործումը սովորաբար համարվում է ընդունելի: Նոր հետազոտությունը սակայն պնդում է, որ ալկոհոլը վնասակար է նաև մարդկային ԴՆԹ-ին:

«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ալկոհոլի ընդունումից առաջացած էներգիան վերածվում է թույնի, որը զգալիորեն վնասում է մարդկային ԴՆԹ-ը և գենետիկական կոդը»,- ասում է բժշկական հետազոտական խմբի ներկայացուցիչ Քեյ Ջեյ Փաթելը:

Արտադրված թունավոր այդ նյութը կոչվում է ացետալդեհիդ: Այն արտադրվում է, երբ օրգանիզմը մարսում է ալկոհոլը: Հետազոտությունը պնդում է, որ դա կարող է հիմնովին վնաս հասցնել մարդու բջիջներին: ԴՆԹ-ին հասցրած վնասը կարող է հանգեցնել անգամ մահվան:

«Այն կարող է վնաս հասցնել այնպիսի կարևոր բջիջների, ինչպիսիք են ցողունային բջիջները, որոնք հայտնի են որպես վերարտադրողական, քանի որ օգնում են արտադրել այլ բջիջներ»,- ասում է Փաթելը:

Մարդու օրգանիզմն ունի ֆերմենտներ, որոնց կարող է խախտել ացետալդեհիդը: Իր տեսության փորձարկման համար Փաթելը փորձել է հասկանալ, թե ինչ ազդեցություն ունի ալկոհոլն առանց այդ ֆերմենտի:

«Մկների մոտ, երբ հեռացնում ենք էնզիմը, որը մաքրում է օրգանիզմը թունավոր նյութերից և վերականգնում ԴՆԹ-ն, շատ փոքր քանակությամբ ալկոհոլը վնասում է արյուն արտադրող բջիջներին»,- ասում է Փաթելը:

Հայտնի է, որ մարդկանց մեծ մասն ունի ԴՆԹ-ի վերականգման համակարգ, սակայն Փաթելը նշում է, որ չափից շատ ալկոհոլի օգտագործումը կարող է թուլացնել մարդու օրգանիզմի պաշտպանական գործառույթը և լուրջ գենետիկական վնաս հասցնել:

Facebook Forum

XS
SM
MD
LG