Մատչելի հղումներ

Որքան են ամերիկացիներն ուզում, որ կրճատվի ազատ զենքի վաճառքը


Որքան են ամերիկացիներն ուզում, որ կրճատվի ազատ զենքի վաճառքը
please wait

No media source currently available

0:00 0:01:24 0:00

Այս օրերին, երբ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում անցկացվում են ավագ դպրոցում իրականացված սպանդի զոհերի հուղարկավորությունները, պառկած ցույցեր են անցկացվում Վաշինգտոնում՝ ի բողոք զենքի ազատ վաճառքի։

Նախագահ Դոնալդ Թրամփը զենք կրելու իրավունքի անխոնջ պաշտպան է։ Սակայն Ֆլորիդայում անցյալ շաբաթ իրականացված հրազենային սպանդից հետո Սպիտակ տան պաշտոնատար անձինք ասում են, թե նախագահն այժմ կողմ է քննարկել հրազեն գնողների տվյալները ստուգելու նպատակով երկու կուսակցությունների կողմից ներկայացվելիք որեւէ ծրագիր։

Ամերիկացիների մոտ 7Օ տոկոսն այսօր, ըստ Փյու հետազոտական հաստատության հարցումների, արդեն կողմ է, որ վաճառքից հանվեն AR-15 ու նման մակնիշի մյուս զենքերը։ Ի դեպ, հենց AR-15 մակնիշի ինքնաձիգի կրակահերթից էր Ֆլորիդայում զոհվել 17 մարդ, մեծ մասն՝ աշակերտներ։


Թրամփը պատրաստվում է այս շաբաթավերջին աշակերտների մի խմբի հետ մասնակցել այս հարցով քննարկումների։
Իսկ այն աշակերտները, որոնք այս օրերին սգում են ողբերգության զոհ դարձած դաընկերների եւ ուսուցիչների մահը, պատրաստվում են մարտի վերջին համատարած բողոքի ցույցեր անցկացնել մայրաքաղաք Վաշինգտոնում եւ երկրի մի շարք այլ քաղաքներում։

Ստոունմեն Դագլըս դպրոցի աշակերտներն ուզում են, որ մարտի 24-ի ցույցերը լայն տարածում ստանան։

Եվ այդ օրը ցույց կտա, թե որքան է Ամերիկա՛ն ուզում, որ կճատվի զենքի ազատ վաճառքը։

Facebook Forum

XS
SM
MD
LG