Մատչելի հղումներ

Քրդական ուժերը՝ Սիրիայում թուրքական մեծ վտանգի ներքո


Քրդական ուժերը Սիրիայում՝ թուրքական մեծ վտանգի ներքո
please wait

No media source currently available

0:00 0:02:09 0:00

Թուրքիայի կառավարությանն աջակից Սիրիայի ապստամբ ուժերը դիրքեր են գրավում Սիրիայի Աֆրինի շրջանում՝ պատրաստվելով քրդական ուժերի դեմ մարտերին։ Մյուս կողմից Սիրիայի կառավարական ուժերն են պատրաստվում զորքեր ուղարկել այստեղ՝ պաշտպանելու քրդերին՝ ընդդեմ թուրքամետ ուժերի։ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարում է, թե իր ուժերը կկռվեն որեւէ մեկի դեմ, ով փորձի պաշտպանել քրդական Ժողովրդի պաշտպան միավորումներին։

՝՝Եթե Սիրիայի կառավարական ուժերը փորձեն մուտք գործել Աֆրին ոչ թե քրդերի դեմ պայքարելու, այլ նրանց պաշտպանելու համար, որեւէ ուժ չի կարողանա մեզ հետ պահել այնտեղ ռազմական գործողություններից՛՛, ասել է Չավուշօղլուն, ավելացնելով, թե խոսքը ոչ միայն Աֆրինի, այլ նաեւ Մանբիջի մասին է։

Թուրքիայի կառավարությունը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ոխերիմ թշնամին է, իսկ քրդերին համարում է ահաբեկիչներ ու մեծ սպառնալիք՝ իր սահմաններին։

Միացյալ Նահանգները Դաեշի դեմ պայքարելու համար զինել է քրդական ուժերին՝ այսպիսով առաջ բերելով Անկարայի զայրույթը, որի համար առավել վտանգավորն իր սահմանի երկայնքով քրդերին ինքնավարության որեւէ կարգավիճակ տալու հնարավորությունն է։

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը թուրք պաշտոնակցի հետ անցյալ շաբաթ անցկացված հանդիպման ժամանակ ասել էր, թե ԱՄՆ-ը ու Վաշինգտոնը կհարթեն տարաձայնությունները ու կդադարեցնեն զենքի մատակարարումը։

Ու չնայած Թիլերսոնի այս հաշտվողական խոսքերին, Թուրքիան Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան հարակից փողոցն անվանում է քրդերի դեմ ռազմական գործողության անունով՝ ՝՝Ձիթապտղի ճյուղ՛՛, իսկ փոխվարչապետ Բեքիր Բոզդաքը՝ հայտարարում, որ եթե որեւէ արդյունք չլինի ԱՄՆ-ի հետ բանակցություններից, Թուրքիան կասի իր վերջին խոսքը։

՝՝Այդ դեպքում Թուրքիան կմաքրի այս տարածքները քրդերից, ինչպես դա արեց Աֆրինում՛՛։

Ի՞նչ դիրքորոշում այժմ ունի Ռուսաստանը, որը ժամանակին նույնպես աջակցել է քրդերին։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե քրդական խնդիրը չպիտի ծառայի տարածաշրջանում քաոսը խորացնելու նպատակին։ Թուրքիայի նախագահն էլ հայտարարել է, թե Սիրիայի կառավարական ուժերի տեղաբաշխումն այս տարածքներում կանխվել է Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ բանակցությունների արդյունքում։

Facebook Forum

XS
SM
MD
LG