Մատչելի հղումներ

Թուրքիան ու ԱՄՆ-ը քննարկում են Սիրիայում քրդական խմբավորումների հարցը


Թուրքիան ու ԱՄՆ-ը քննարկում են Սիրիայում քրդական խմբավորումների հարցը
please wait

No media source currently available

0:00 0:02:16 0:00

Անկարայում հանդիպում են ունեցել Թուրքիայի ու ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները ու քննարկել են Սիրիայում իրար հակասող շահերը: Գլխավոր խնդիրը քրդական զորամիավորումների նկատմամբ նրանց վերաբերմունք է:

Թուրքիան Միացյալ Նահանգներին առաջարկում է, որ քրդերին պատկանող Ժողովրդի պաշտպանության միավորումները Սիրիայում հետ քաշեն իրենց ուժերը դեպի Եփրատ գետի արեւելյան ափը: Թուրքիան առաջարկում է նաեւ, որ Սիրիայի Մանբիջի շրջանում միասնաբար տեղակայվեն ամերիկյան եւ թուրքական ուժեր: Թուրք մի պաշտոնյայի կողմից հայտնած տեղեկությունների համաձայն, Միացյալ Նահանգներն այժմ քննարկում է այս առաջարկները, որոնք պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին են ներկայացվել Անկարա կատարած նրա երկօրյա այցի ընթացքում:
Թիլերսոնն Անկարայում հանդիպում էր ունեցել թուրք պաշտոնակից Մեւլութ Չավուշօղլուի հետ, բանակցելու համար քրդական զինված խմբավորումներին աջակցությունը շարունակելու Վաշինգտոնի ծրագրի շուրջ:

Հանդիպումից հետո երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հրավիրել են համատեղ մամլո ասուլիս, որի ժամանակ Թիլերսոնը խոսել է Սիրիայում ընդհանուր նպատակների մասին:

‘’Մեր երկու երկներն ունեն նույն նպատակներն այստեղ: Գլխավոր նպատակը Սիրիայում ԴԱԵՇ-ի տապալումն է, անվտանգ ու կայուն գոտիների հաստատումը եւ անկախ ու միասնական Սիրիայի պահպանումը: Մենք հարգում ենք իր սահմանները պաշտպանելու Թուրքիայի օրինական իրավունքը, եւ լրջորեն ենք վերաբերվում անվտանգության հարցում ՆԱՏՕ-ում մեր դաշնակից Թուրքիայի մտահոգություններին’’:

Խոսելով քրդաբնակ Աֆրինի շրջանի մասին`Թիլերսոնն ասել է, թե ԱՄՆ-ը կոչ է անում Թուրքիային ռազմական գործողություններում ցուցաբերել զսպվածություն` խուսափելու համար քաղաքացիների շրջանում կորուստներից եւ այնպիսի գործողություններից, որոնք ավելի կսրեին իրավիճակը տարածաշրջանում:

Հիշեցնենք, որ Թուրքիան օդային ու ցամաքային գործողություններ սկսեց ընդդեմ Սիրիայի հյուսիսարեւմտյան Աֆրինի շրջանի` նպատակ ունենալով այստեղից հետ մղել քրդական Ժողովրդի պաշտպանության միավորումներին: Անկարան այս խմբավորումը համարում է ահաբեկչական կազմակերպություն եւ ունի այն մտավախությունը, որ Սիրիայում ինքնավարության որեւէ կարգավիճակ ստանալու դեպքում քրդերը նույնը կպհանջեն իր տարածքում:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Թուրքիան Սիրիայում կկարողանա իրականացնել համատեղ քայլեր Միացյալ Նահանգների հետ այն ժամանակ, երբ Ժողովրդի պաշտպանության քրդական միավորումները կհեռանան Մանբիջի շրջակայքից: Նրա խոսքերով, իրենք կազմել են հետագա բանակցությունների ‘’մեխանիզմներ’’ եւ ծրագրում են նորից հանդիպել մարտի կեսերին, մնացյալ տարաձայնությունները հարթելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG