Մատչելի հղումներ

Լիբիայի փախստականների ճամբարներում պայմանները անմարդկային են


ՄԱԿ-ի փախստականների հարցով գործակալությունը Լիբիայից Իտալիա է տեղափոխել 150 լիբիացի փախստականների: 100 հազարավոր ներգաղթյալներ հաստատվել են Լիբիայում՝ անօրինական կերպով Եվրոպա տեղափոխվելու համար:

ՄԱԿ-ի փախստականների հարցով գործակալությունը Լիբիայի փախստականների համար նախատեսված ճամբարից Իտալիա է տեղափոխել ավելի քան 1000 փախստականների: Նախկինում լիբիական փախստականների ճամբարների պայմանները գնահատվել էին անմարդկային:

Հիշեցնենք, որ 100 հազարավոր փախստականներ և ներգաղթյալներ լքել են իրենց տները՝ խուսափելով հակամարտությունից ու աղքատությունից, ու հաստատվել Լիբիայում՝ հույս ունենալով վճարի դիմաց անօրինական տեղափոխվել Եվրոպա:

Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի փախստականների հարցով գերատեսչության կազմակերպած չվերթը 150 փախստականներ տեղափոխեց Տրիպոլիից Հռոմ: Սա հաշվով երրորդ չվերթն է, որի միջոցով ընդհանուր առմամբ 1084 փախստականներ դուրս են բերվել լիբիական փախստականների ճամբարներից: Տարահանվողների թվում էին բազմաթիվ կանայք և երեխաներ: Նրանց տրամադրվել է տաք հագուստ ու սնունդ:

«Այստեղ են կանայք, երեխաներ, երիտասարդ փախստականներ, բոլորն էլ չափազանց ծանր վիճակում: Սա երրորդ չվերթն է, որը հնարավորություն տվեց մեզ տեղափոխել փախստականներին Լիբիայից Իտալիա ի շնորհիվ իտալական իշխանությունների: Այսօր մենք ավելի քան 1000 փախստականներ տարհանեցինք ավելի անվտանգ վայրեր: Այժմ Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության համար ամենակարևոր հարցը այլ երկրների համաձայնություն է այս ծանր վիճակում հայտնված փախստականներին ընդունելու առումով»,- ասում է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության խոսնակ Շարլոտա Սամին:

ՄԱԿ-ի փախստականների հարցով գերատեսչության տվյալներով, այս պահին մոտ 18 հազար մարդ որպես ներգաղթյալ գտնվում է Լիբիայի իշխանությունների վերահսկողության ներքո գտնվող ճամբարներում: Գործակալությունը ծրագրում է այս տարի տարհանել մոտ 10 հազար ներգաղթյալի:

Facebook Forum

XS
SM
MD
LG