Մատչելի հղումներ

Միջանկյալ ընտրությունները մեծապես կորոշեն ԱՄՆ-ի քաղաքական ապագան


Միջանկյալ ընտրությունները մեծապես կորոշեն ԱՄՆ-ի քաղաքական պատկերը
please wait

No media source currently available

0:00 0:01:35 0:00

2Օ18 թվականն ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրությունների տարի է։ Ընտրություններ է անցկացվելու Ներկայացուցիչների պալատի բոլոր՝ 435 տեղերի ու 1ՕՕ սենատորներ ունեցող Սենատի 34 տեղերի համար։ Կոնգրեսի ընտրությունների արդյունքում, ինչպես պատմությունն է ցույց տվել, նախագահի կուսակցությունը կորցնում է նկատելի թվով աթոռներ։

Այս տարվա նոյեմբեր ամսին ԱՄՆ-ում անցկացվելու են միջանկյալ ընտրություններ, այսինքն՝ նախագահական երկու ընտրությունների միջեւ ընկած օրենսդիր մարմնի ընտրություններ։ Երկրի նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ իր կուսակից հանրապետականները հաջողություններ կգրանցեն ընտրություններում։ Սակայն գիտի նաեւ, որ, ինչպես ինքն է ասում, ՝՝Պատմության փորձը մեր օգտին չի խոսում՛՛։

Իսկ պատմությունը ցույց է տվել, որ միջանկյալ ընտրություններում նախագահի կուսակցությունը կորցնում է աթոռներ ե՛ւ Սենատում ե՛ւ Ներկայացուցիչների պալատում։
Ինչպես քաղաքական վերլուծաբան Ջիմ Քեսլերն է ասում,՝՝Բացի այդ, այսօր ունենք ժողովրդականություն չվայելող նախագահ։ Դա նշանակում է, որ դեմոկրատները հանրապետականներից կվերցնեն մեծ թվով աթոռներ՛՛։

Ու քանի որ փոքր է վարկանիշը, հանրապետականները կկենտրոնանան ուժեղ տնտեսության փաստի ու հարկային կրճատումների վրա։

՝՝Այսինքն, եթե մենք չկարողանանք դա լավ ներկայացնել ամերիկացիներին, ստիպված կլինենք որոնել այլ աշխատանք մեզ համար՛՛, ասում է Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը։

Դեմոկրատներն արդեն իսկ ոգեւորված են Ալաբամա եւ Վիրջինիա նահանգների տեղական ընտրություններում տարած տպավորիչ հաղթանակներով։
Դեմոկրատական կուսակցության անդամ, միլիարդատեր գործարար Թոմ Ստեյերի խոսքերով. ՝՝Իմ նպատակը Դոնալդ Թրամփին անվստահության քվեի միջոցով պաշտոնից ընդհանրապես հեռացնելն է։ Իսկ այդ գործընթացը սկսվելու է միջանկյալ ընտրություններից՛՛։

Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմելու համար դեմոկրատներին հարկավոր է եւս 24 աթոռ։ Սենատում մեծամասնության համար նրանցից պահանջվելու է առնվազն երկու հավելյալ տեղ։



Facebook Forum

XS
SM
MD
LG